Անհատական փաթեթավորմամբ խոնավ անձեռոցիկները կոմպակտ և հարմար են սրճարաններում, ռեստորաններում, ինքնաթիռներում և մի շարք այլ վայրերում օգտագործման համար, որտեղ առաջանում են բարդություններ ջրով ձեռքերի լվացման հետ: Խոնավ անձեռոցիկը հանդիսանում է ինչպես մատուցվող ծառայությունների անբաժան մասը, այնպես էլ գովազդի լավ և տեսանելի միջոց (ապրանքանիշի և ընկերության ֆիրմային ոճի լավագույն ճանաչման համար):
Անձեռոցիկների արտադրության տեխնոլոգիան թույլ է տալիս տպագրել նկար փաթեթավորման վրա երկու կողմից, ինչն անձեռոցիկին հաղորդում է ավարտուն ապրանքային տեսք:
ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ԽՈՆԱՎ ԱՆՁԵՌՈՑԻԿՆԵՐ
Փաթեթավորման նյութը – սպիտակ կավճապատ թուղթ ներսից ալյումինային ծածկույթով / բարձրորակ թուղթ
Անձեռոցիկի նյութը – 100% ոչ գործվածքային նյութ (դրոշմված նյութ, հաճելի է շոշափման համար, մազախավի բացակայություն)
Տպագրությունը – իրականացվում է փաթեթավորման երկու կողմից
Ստանդարտ չափսերը – 60 x 80, 60 x 120, 70 x 100 մմ
Նվազագույն տպաքանակ – 100 000 հատ, լոգոտիպի դրոշմամբ` 200 000 հատ
Հնարավոր է փաթեթավորման արտադրություն ըստ Ձեր չափսերի – նվազագույն տպաքանակը 300 000 հատ:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ ԽՈՆԱՎ ԱՆՁԵՌՈՑԻԿԸ ԼԱՎ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԿՐԻՉ Է
Լայնորեն օգտագործվում է արագ սննդի ռեստորաններում, հյուրանոցներում, խոհանոցներում և սրճարաններում, դրանց միջոցով կարելի է փաթեթավորել արտադրանք և ապրանքներ, որոնք հաճախորդը ցանկանում է տանել իր հետ: