Լուծումներ...

Քողարկող կպչող ժապավեն

  • Քողարկող կպչող ժապավեն
  • Քողարկող կպչող ժապավեն
  • Քողարկող կպչող ժապավեն
Քողարկող (կամ ներկարարական) ժապավենը հանդիսանում է թղթե հիմք ունեցող ինքնակպչուն ժապավենների տարատեսակներից մեկը: Փաթեթավորման համար նախատեսված այս ունիվերսալ նյութը անփոխարինելի է հատկապես ավտոմեքենայի արտադրության, վերանորոգման և տեխնիկական սպասարկման ժամանակ:

Կիրառվում են քողարկող ժապավենները քողարկող թաղանթի հետ միասին՝ ներկման և սվաղման աշխատանքների ժամանակ ավտոմեքենայի արտաքին մասի պաշտպանության համար: Ժապավենի օգնությամբ ծածկում են ավտոմեքենայի այն հատվածներն ու մասերը, որոնք անհրաժեշտ է պաշտպանել ներկից: Այս ժապավենների կիրառումը թույլ է տալիս առանց ավելորդ ջանքերի հարթ և հավասար ուրվագծեր ստանալ ներկման ընթացքում ՝ բարձրացնելով սպասարկման աշխատանքների արդյունավետությունը:

Բազմաֆունկցիոնալ այս արտադրանքը լայն կիրառում է ստացել: Ժապավենը անփոխարինելի է շենքերի կառուցման և վերանորոգման աշխատանքների ժամանակ, թույլ է տալիս պաշտպանել մակերևույթը կախովի առաստաղի տեղադրման ժամանակ և այլն: Քողարկող ժապավենները հաջողությամբ կիրառվում են նաև տարբեր արտադրամասերում՝ արտադրանքի պիտակավորման համար՝ շնորհիվ ժապավենի թղթե մակերևույթին սովորական գրիչով նշումներ անելու հնարավորության:

ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ՔՈՂԱՐԿՈՂ ԿՊՉՈՂ ԺԱՊԱՎԵՆՆԵՐ՝

Նյութը – մուգ և բաց կրեպ թուղթ
Ջերմակայունությունը – համապատասխանաբար 80o և 40o C
Լայնություն – 25 մմ
Երկարություն – համապատասխանաբար սկսած 40 և 50 մ

ՔՈՂԱՐԿՈՂ ԺԱՊԱՎԵՆՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆ Է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ:


Ներկարարական ժապավենը շատ պրակտիկ է օգտագործման մեջ, հեշտությամբ կպչում է ցանկացած մակերևույթի: Ժապավենը հեշտությամբ հեռացվում է օգտագործումից հետո՝ չթողնելով հետքեր մակերևույթին:

Այս քողարկող ժապավենների կարևոր հատկություններից են՝ ամրությունը, խոնավության և լուծվող նյութերի աղդեցության նկատմամբ դիմացկունությունը, քիմիական նյութերի նկատմամբ չեզոքությունը և այլն: Մեր արտադրանքը երաշխավորում է հստակ ուրվագծեր ներկման մասերում և մեքենայի մակերևույթի վնասվածքների բացառում տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների ժամանակ:

Քողարկող ժապավենի շնորհիվ Դուք կարող եք արագ և որակյալ ձևով կազմակերպել ավտոմեքենայի ներկման ամբողջ պրոցեսը: Մեր բարձրորակ և կիրառման մեջ հարմարավետ ժապավենները կօգնեն ապահովել Ձեր հաճախորդների համար երաշխիքային սպասարկում ՝ թույլ տալով միաժամանակ տնտեսել Ձեր ժամանակն ու ֆինանսական միջոցները:


ԳՈՐԾԻՔՆԵՐ


Գարիկ Մխիթարյան: բաժնի ղեկավար
Գարիկ Մխիթարյան