Փաթեթավորման հավաքածու 4x1 Փաթեթավորման 4x1 հավաքածուն հուսալի պաշտպանություն է ապահովում բոլոր հնարավոր վնասվածքներից և քերծվածքներից, ինչպես նաև` աղտոտվածությունից (յուղից, փոշուց և այլն) մեքենայի վերանորոգման և սպասարկման ժամանակ:
Պաշտպանիչ ծածկոց դիմացի նստատեղերի համար Պաշտպանիչ ծածկը պահպանում է ավտոմեքենաների նստատեղերն աղտոտվածությունից (յուղից, փոշուց և այլն) վերանորոգման և սպասարկման ժամանակ:
Թղթե գորգ հատակի համար Թղթե գորգերը պաշտպանում են ավտոմեքենայի սրահի հատակն աղտոտվածությունից վերանորոգման և տեխնիկական սպասարկման ժամանակ:
Փաթեթներ պահեստամասերի համար Պահեստամասերի էսթետիկ փաթեթավորում ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման ժամանակ:
Ձգվող պոլիէթիլենային թաղանթ (ռետինե բռնակով) Պրակտիկ և տնտեսող լուծում ղեկի, փոխանցման տուփի բռնակի, ձեռքի արգելակման բռնակի և այլ մասերի համար:
Անվաթեվի պաշտպանիչ ծածկ (մագնիսներով) Օգտագործվում է ավտոծառայություններում, տեխնիկական աջակցության կենտրոններում և ինքնուրույն վերանորոգման ժամանակ:
Ավտոմեքենայի քողարկման ստատիկ թաղանթ Ավտոմեքենայի քողարկման թաղանթը թույլ է տալիս արագ պատել ավտոմեքենան պաշտպանիչ ծածկով` ավտոմեքենայի վերանորոգման և սպասարկման ժամանակ այն աղտոտվածությունից պաշտպանելու համար (ներկից և փոշուց):
Անվադողերի քողարկման ծածկոց Ավտոմեքենայի անվադողերի քողարկման ծածկոցը թույլ է տալիս արագ և որակյալ ծածկել ավտոմեքենայի անիվները վերանորոգման աշխատանքների ժամանակ:
Պաշտպանիչ ծածկոց մեքենայի ղեկի և փոխանցման տուփի համար Մեքենայի ղեկի և փոխանցման տուփի համար նախատեսված պաշտպանիչ ծածկոցը հուսալի պաշտպանություն է ապահովում բոլոր հնարավոր վնասվածքներից և քերծվածքներից:
Զտիչ ներկի համար Ներկի համար նախատեսված զտիչը կիրառվում է ներկի մաքրության ապահովման և ավտոմեքենայի ներկման գործընթացն ավելի որակյալ դարձնելու համար:
Կիսադիմակ Կիսադիմակը (ռեսպիրատորը) ամուր կպչում է դեմքին՝ պաշտպանելով այն քիմիական նյութերի ազդեցությունից:
Քողարկող կպչող ժապավեն Փաթեթավորման համար նախատեսված այս ունիվերսալ նյութը անփոխարինելի է հատկապես ավտոմեքենայի արտադրության, վերանորոգման և տեխնիկական սպասարկման ժամանակ:
Հակաստատիկ անձեռոցիկ Հակաստատիկ փափուկ անձեռոցիկները պատրաստված են բարձրորակ բամբակից և նախատեսված են հատուկ պլաստիկ, պողպատյա և ապակյա մակերևույթների պրոֆեսիոնալ խնամքի համար:
Միանգամյա օգտագործման ձեռնոց Միանգամյա օգտագործման ձեռնոցները հուսալի կերպով պաշտպանում են փոշուց ու կենցաղային քիմիայից`մեքենայի վերանորոգման աշխատանքների ընթացքում:
Անվափաթեթ Անվափաթեթները նախատեսված են անիվների պահպանման ու տեղափոխման համար: Պոլիէթիլենային այս փաթեթները ապահովում են մեքենայի սրահի ու ետնամասի մաքրությունը՝ անիվների տեղափոխման ժամանակ:
Global



