Լուծումներ...

Մանֆոլ ակադեմիա

https://www.traditionrolex.com/37
ՄԱՆՖՈԼ ընկերությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կադրերի նախապատրաստմանն ու վերապատրաստմանը: 2015 թվականի մայիսի 15-ից ընդունվեց որոշում տեղափոխել քոուչինգի և աշխատակիցների նախապատրաստման փորձն առավել կառուցողական մակարդակ և բացել ՄԱՆՖՈԼ Ակադեմիան:

Յուրաքանչյուր ուրբաթ ՄԱՆՖՈԼ ընկերության մասնագետներն անցակցնում են սեմինարներ ակտուալ թեմաների շուրջ՝ կապված բիզնեսի, շուկայի և մասնագիտական աճի հետ: ՄԱՆՖՈԼ Ակադեմիայի շրջանակներում անցակցվում են նոր ապրանքների և ծառայությունների, վաճառքի մեթոդների, մարքրթինգային գործունեության և այլնի պրեզենտացիաներ:

Վերապատրաստման ծրագրերին մասնակցում են կազմակերպության այն աշխատակիցները, ովքեր ցաանկանում են բարձրացնել իրենց որակավորման աստիճանը: Ակադեմիայով հետաքրքրված են նաև մեր արտասահմանյան գործընկերները, ովքեր հնարավորություն ունեն տվյալ հարթակն օգտագործելու ոչ միայն իրենց ընկերությունների ներկայացման համար, այլև կիսվելու իրենց գործնական հարաբերությունների կատարելագործման մեթդներով:

Այժմ ակտիվ բանակցություններ են տարվում եվրոպական կազմակերպությունների հետ՝ կապված ՄԱՆՖՈԼ Ակադեմիայի սերտիֆիկացման հետ:
https://www.traditionrolex.com/37

ԳՈՐԾԻՔՆԵՐ