Լուծումներ...
|
|
|
https://www.traditionrolex.com/37
Ընկերության մասին«ՄԱՆՖՈԼ»-ը ժամանակակից ձեռնարկություն է, որը մասնագիտացած է փաթեթավորման արտադրանքի արտադրության և առաքման հարցում: Ընկերության գոյություն ունեցող ներուժն ու աշխատանքային սկզբունքները թույլ են տալիս արդյունավետ լուծել մեր Հաճախորդների խնդիրները:Մեր գործունեության հիմնական ուղղություններն են ստանդարտ փաթեթանյութի արտադրությունը մանրածախ առևտրի ցանցային խանութների համար, փոստային և ցրիչ ընկերությունների համար, արագ սննդի ցանցային ռեստորանների համար, գովազդային գործակալությունների և տպարանների համար, ինչպես նաև պատվերով փաթեթավորման արտադրանքի պատրաստումը: Ձեռք բերված փորձը փաթեթավորման բնագավառում, փաթեթանյութի արտադրության տեխնոլոգիական գործընթացի բարձր մակարդակը, առաջատար տեխնոլոգիաների օգտագործումը գործունեության բոլոր ոլորտներում, ձգտումը կատարելագործման` այս ամենը օգնում է մեզ բավարարել Հաճախորդի պահանջմունքները որակյալ փաթեթավորման հարցում: Մեր Ընկերությունը գնահատում է իր Հաճախորդներին և այդ պատճառով ձգտում է ոչ միայն արագ և որակյալ կատարել իր պարտականությունները արտադրության առումով, այլ նաև առաջարկել Պատվիրատուներին համագործակցության առավել հարմարավետ մոդել: Մանրամասն» Մեր նպատակն է, մատուցելով որակյալ արտադրանք և ծառայություններ, աջակցել Հաճախորդի բիզնեսին: Մենք գնահատում ենք մեր Առանցքային Հաճախորդներին որպես Գործընկերներ և օգնում ենք մեր Գործընկերներին ստանալ իրական տնտեսական արդյունք և բարձրացնել վաճառքների մակարդակը` իրենց գաղափարները մեր փաթեթավորման միջոցով արտացոլման հաշվին: Աշխատանքի սկզբունքներըԻր աշխատանքում «ՄԱՆՖՈԼ»ընկերությունը ղեկավարվում է հետևյալ սկզբունքներով.•Առաջատար տեխնոլոգիաներ և ապրանքատեսականու ընդլայնում նորամուծությունների ներդրումը փաթեթանյութի արտադրության տեխնոլոգիայում, ապրանքատեսականու անընդհատ ընդլայնումը թույլ են տալիս առաջարկել մեր գործընկերներին տարբեր փաթեթավորման լուծումներ, որոնք օգնում են նրանց ապահովել առաջատար դիրքեր շուկայում և զարգացման փայլուն հեռանկարներ: •Մասնագետների որակավորման բարձրացում աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, դա բարձր արդյունքի կայունությունն է: Ուժեղ և համախմբված թիմը մեր Ընկերության հիմնական ներուժն է, որը թույ է տալիս հասնել փաթեթանյութի արատադրության բարձր արդյունքների: •Բաց հարաբերություններ մեր ընկերությունը ձգտում է գործնական կապերի էթիկական պրակտիկայի, որը հիմնված է արդար ու բաց գործընկերական հարաբերությունների վրա: •Պատասխանատվություն հանրության առջև հանրության առջև պատասխանատվության ոլորտի մեջ մտնում են երեք փոխկապակցված տարրեր` տնտեսական, սոցիալական և բնապահպանական պատասխանատվություն: Ընկերության նպատակն է գործունեության շահութաբերության բարձրացումը, հոգատարությունն անձնակազմի մասին, ինչպես նաև բնապահպանական սկզբունքների և բիզնեսի արժեքների պահպանումն ու հետագա կատարելագործումը: •Անհատական մոտեցում Հաճախորդների հանդեպ մենք փորձում ենք գտնել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ, առաջարկելով համագործակցության առավել հարմարավետ ձևաչափեր: Մեր փոխհարաբերությունները հաճախորդների և փաթեթանյութի արտադրության գծով գործընկերների հետ, դա մեր հիմնական կապիտալ ն է: •Հուսալիություն և երաշխիքներ Հաճախորդները մեզ վստահում են իրենց խնդիրների լուծումը, Ընկերությունն էլ իր հերթին, իր վրա է վերցնում փաթեթանյութի արտադրության խնդիրների արդյունավետ լուծման պարտականությունները, մենք պատասխանատվություն ենք կրում փաթեթավորման որակի և արտադրանքի պատրաստման ու առաքման ժամկետների համար: https://www.traditionrolex.com/37
|
ԳՈՐԾԻՔՆԵՐ |