Կոկտեյլի համար նախատեսված փողիկներն անփոխարինելի են արագ սննդի ռեստորաններում, սրճարաններում և ամենուր, որտեղ մատուցվում են կոկտեյլներ և ցանկացած այլ զովացուցիչ ըմպելիքներ: Անցյալում, կոկտեյլի համար նախատեսված փողիկները պատրաստվում էին ծղոտից, հացահատիկների սնամեջ ցողուններից, ինչից էլ առաջացել է «ցողունիկ» անվանումը:
Մեր ընկերությունն առաջարկում է կոկտեյլի համար նախատեսված տարբեր չափսի և գույնի փողիկներ, ինչպես նաև ուղիղ կամ ծալքակոր վերին հատվածով, ինչը թույլ է տալիս փոփոխել նրա անկյունը ըմպելիքի առավել հարմարավետ օգտագործման համար:
ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ՓՈՂԻԿՆԵՐ ԿՈԿՏԵՅԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Փողիկների ստանդարտ չափերը – 4 * 210 մմ, 4 * 240 մմ, 5 * 210 մմ, 5 * 240 մմ, 6 * 210 մմ, 6 * 240 մմ, 7 * 210 մմ, 7 * 240 մմ, 8 * 240մմ
Տպագրություն անհատական փաթեթավորման վրա – մինչև 4 գույն
Ծալքաոլորան – այո/ոչ
Պատվիրատուի ցանկությամբ կոկտեյլի համար նախատեսված փողիկները կարելի է պատրաստել անհատական թղթե կամ պոլիպրոպիլենային փաթեթավորմամբ, ցանկացած չափի և գույնի, ինչպես նաև լոգոտիպի դրոշմամբ:
Կոկտեյլի փողիկը կատարում է մի քանի խնդիր.
առաջին հերթին, այն կարող է ծառայել որպես գործիք կոկտեյլը խառնելու համար,
երկրորդ հերթին, կոկտեյլը կիրառելով փողիկի միջոցով, դուք կուլ չեք տա սառույցի կամ մրգի կտոր,
երրորդ հերթին, փողիկը հիգիենիկ է, քանի որ օգտագործվում է միայն մեկ անգամ:
Օգտագործելով մեր ընկերության կողմից տրամադրվող արտադրանքը, դուք կկարողանաք ստեղծել ձեր արտադրանքի գրավիչ տեսքը, ընդգծել կոկտեյլի կամ այլ ըմպելիքի նրբաճաշակությունը:
Մեկանգամյա օգտագործման կափարիչները սովորաբար կիրառվում են թղթե և պլաստիկ բաժակների հետ: Կափարիչներով ծածկվում է ըմպելիքը, ինչը խոչընդոտում է դրա թափմանը: