Չափաբաժնային արտադրանքը, դա Պատվիրատուի լոգոտիպով անհատական դիզայն-մակետով պատրաստված փաթեթիկներ են, որոնք թողնում են լավ տպավորություն հաճախորդի վրա:
Չափաբաժնային արտադրանքը, ինչպիսին է շաքարավազը, աղը և պղպեղը, օգտագործվում են այժմ ամենուրեք: Հասարակական սննդի ձեռնարկություններն ավելի ու ավելի ե օգտագործում չափաբաժնային արտադրանք:
Առաջին հերթին, դա հարմար և հիգիենիկ է, երկրորդ հերթին, այդպիսի արտադրանքը հանդիսանում է գովազդի լրացուցիչ կրիչ և ընդգծում է Ձեր ձեռնարկության իմիջը:
Բարձր տեխնոլոգիական սարքավորումը թույլ է տալիս արտադրել չափաբաժնային արտադրանք լոգոտիպով և առանց, Ձեզ հարմար փաթեթավորմամբ:
ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ՉԱՓԱԲԱԺՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ
Չափաբաժնային արտադրանք – սպիտակ շաքար 5գ, 10գ, եղեգնաշաքար (շագանակագույն) 5գ, 10գ, աղ 1գ, աղացած սև պղպեղ 0.3գ:
Փաթեթավորման տեսակը – ստիկ (փողիկ), սաշե (փաթեթիկ)
Տպագրության փաթեթավորման վրա – մինչև 4 գույն
Օգտագործման առավելությունները.
•արտադրանքի բարձր որակ, ձևավորված գովազդային փաթեթավորմամբ,
•փաթեթավորման տպագրության բարձր որակ,
•Ձեր կազմակերպության գեղեցիկ գովազդ, որն առաջացնում է միայն դրական հույզեր գործընկերների ու պատվիրատուների մոտ,
•հիգիենիկ օգտագործում:
Հարմարավետ փաթեթավորման շնորհիվ, չափաբաժնային արտադրանքը լայնորեն օգտագործվում է սրճարաններում, ռեստորաններում, ինքնաթիռներում, ինչպես նաև գրասենյակներում` բանակցությունների, շնորհանդեսների և համաժողովների ժամանակ:
Կոկտեյլի համար նախատեսված փողիկներն անփոխարինելի են արագ սննդի ռեստորաններում, սրճարաններում և ամենուր, որտեղ մատուցվում են կոկտեյլներ և ցանկացած այլ զովացուցիչ ըմպելիքներ: