Ինկասացիոն պայուսակները (պարկերը) հատուկ ստեղծված են կանխիկ դրամի ու արժեթղթերի, ինչպես նաև`արժեքավոր իրերի անվտանգ տեղափոխման ու պահպանման համար: Կիրառվում են հիմնականում բանկերում, ինկասացիոն ծառայություններում և գրավատներում:
Պատրաստվում են պայուսակները բրեզենտից, որը նախապես օծում են հատուկ նյութերով՝ կրակից բռնկման ու թրջվելու ռիսկերը կանխարգելելու նպատակով, ինչի շնորհիվ թղթադրամներն ու արժեթղթերը այս պայուսակի մեջ չեն վնասվում՝ անգամ արտակարգ իրավիճակներում:
ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ՊԱՐԿԵՐ ՝
Նյութը – բրեզենտ
Փականը - երկաթե կողպեք
Չափսերը – 30 x 30 սմ, 30 x 40 սմ, 40 x 40 սմ և 40 x 60 սմ
Յուրաքանչյուր ինկասացիոն պայուսակի ներսում ամրացված է ուղեկցող տեղեկագրերի համար նախատեսված գրպան: Պայուսակներն օժտված են կնքելու համար հարմարեցված հատուկ կողպեքով, որը կնքվում է պլաստիկ կնիքների միջոցով: