Սեղմվող պլաստիկ պլոմբերն արտադրվում են բարձրորակ պոլիպրոպիլենից և լայն կիրառում ունեն այն դեպքերում, երբ ավանդական պլոմբերը չեն կարող օգտագործվել: Սովորաբար ձեռք են բերվում առանձին գլխիկի տեսքով և օգտագործվում ցանկացած երկարությամբ մետաղալարերի հետ միասին, սակայն կիրառվում են նաև 15 սմ երկարությամբ պլաստիկ ժապավենով այն դեպքերում, երբ ամրությունը առաջնային չէ: Երկու դեպքում էլ պլոմբը կարող է համարակալվել:
Պլաստիկ պլոմբերի այս տեսակը համարվում է դասական կապարակնիքների փոխարինողը: Շնորհիվ հերթական համարակալման՝ սեղմվող պլաստիկ պլոմբերը, ի տարբերություն կապարակնիքների, հանդիսանում են բացառապես ապահով կնիքներ: Այս պլոմբերը շատ պարզ են կիրառման մեջ. մետաղյա լարը կամ պլաստիկ ժապավենը մտնում են հատուկ անցքի մեջ, որից հետո գլխիկը սեղմվում է ուժային որևէ գործիքի միջոցով՝ այդպիսով ամուր գրկելով երկու կողմից մետաղյա լարը կամ ժապավենը:
Սեղմվող պլաստիկ պլոմբերը կիռառվում են բանկերում և ինկասացիոն ծառայություններում ` դրամային պարկերի, գումարային պահոցների, ինկասացիոն պայուսակների և այլ առարկաների դրոշմավորման համար:
ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ՍԵՂՄՎՈՂ ՊԼԱՍՏԻԿ ՊԼՈՄԲԵՐ`
MSS ՊԼԱՍՏԻԿ ՊԼՈՄԲԵՐ Տեսակը – պլոմբային գլխիկ առանց պլաստիկ ժապավենի
Նյութը – պոլիպրոպիլեն
Չափսերը – 15 x 8 x 3,5 մմ
Պիտակավորման համար նախատեսված մակերեսը – 10x7 մմ
Ստանդարտ գույնը – դեղին
Ամրացումը – ձեռքով
Հեռացումը – ձեռքով, կամ մկրատի օգնությամբ
Հսկիչ համարն ու սերիան – մինչև 6 նիշ
Դրոշման եղանակը – լազերով
Միջին դիմացկունությունը – 10 կգ
Քանակը 1 փաթեթում – 2000 հատ
Հնարավոր է անհատական գույնի պլոմբերի պատրաստում Հնարավոր է լոգոտիպի և շտրիխ կոդի դրոշմում (տպագրություն)
MSR ՊԼԱՍՏԻԿ ՊԼՈՄԲԵՐ Տեսակը – գլխիկով ու պլաստիկ ժապավենով
Նյութը – պոլիպրոպիլեն
Ընդհանուր երկարությունը – 165 մմ
Ժապավենային հատվածի երկարությունը – 150 մմ
Գլխիկի չափսերը – 15 x 8 x 3,5 մմ
Պիտակավորման համար նախատեսված մակերեսը – 10x7 մմ
Ստանդարտ գույնը – սպիտակ
Ամրացումը – ձեռքով
Հեռացումը – ձեռքով, կամ մկրատի օգնությամբ
Հսկիչ համարն ու սերիան – մինչև 6 նիշ
Դրոշման եղանակը – լազերով
Միջին դիմացկունությունը – 2 կգ
Քանակը 1 փաթեթում – 2000 հատ
Հնարավոր է անհատական գույնի պլոմբերի պատրաստում Հնարավոր է լոգոտիպի և շտրիխ կոդի դրոշմում (տպագրություն)
Բազմանգամյա օգտագործման պլոմբավորող պայուսակներ (ԲՊՊ)
Բազմանգամյա օգտագործման պայուսակները նախատեսված են փաստաթղթերի, արժեթղթերի, նյութական արժեքների, ցանկացած տիպի կրիչների վրա գրանցված գաղտնի տեղեկատվության...