Լուծումներ...
|
||
Կտրտված չամրացված բռնակով պոլիէթիլենային փաթեթներՉամրացված բռնակով փաթեթները հիանալի համապատասխանում են ոչ մեծ ծավալով և ոչ ծանր առարկաների համար: Դրանք պատրաստվում են ԲՃՊ, ՄՃՊ, ԿՈԵԿՍ և ՑՃՊ-ից:Կտրտված չամրացված բռնակով փաթեթներն ունեն իրենց դրական կողմերը. • Հատուկ հարթ կառուցվածք և բռնակների տեղակայում անմիջապես կենտրոնում` ուղղանկյունաձև փաթեթի վերին հատվածում, թույլ է տալիս օգտագործել այն հարթ ոչ ծավալուն առարկաների (ամսագրեր, հարթ տուփեր, ծալված հագուստ) փաթեթավորման համար, • Տվյալ կառուցվածքով փաթեթները կարելի է պատրաստել ներքին ծալքով (սովորաբար 3-5 սմ): Դա թույլ է տալիս մեծացնել փաթեթի ներքին ծավալը, • Կտրտված բռնակով փաթեթները հիանալի կատարում են գովազդային գործառույթ, իրենց կառուցվածքի շնորհիվ, դրանք կրելիս չեն ծալվում և չեն տրորվում: • Նույնպես կարևոր է նշել, որ ամրացման բացակայությունը չի աղավաղում տպագրած պատկերը, այսինքն բռնակի հատվածի տպագրությունը չի աղավաղվում, ինչպես դա լինում է Տաք Զոդմամբ ամրացման դեպքում: Սակայն առավելություններից բացի, գոյություն ունեն նաև փաթեթների տվյալ տեսակների թերություններ, այդպիսի փաթեթների բռնակը հանդիսանում է թույլ հատված, բարակ թաղանթի օգտագործման դեպքում այն չի պահում մեծ ծանրաբեռնվածություն և պատռվում է: Սակայն այս խնդիրը կարելի է լուծել երկու ճանապարհով` կամ ավելացնել թաղանթի հաստությունը, կամ փաթեթը պատրաստել ամրացված բռնակով: ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ԿՏՐՏՎԱԾ ԲՌՆԱԿՈՎ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐՆյութը – ԲՃՊ, ՄՃՊ, ՑՃՊ, ԿՈԵԿՍՀաստությունը – 15-ից մինչև 100 մկմ Տպագրություն – մինչև 8 գույն Նվազագույն տպաքանակ – կախված է փաթեթի պարամետրերից Չափսերը – 20*30 սմ-ից մինչև 100*100 սմ (առանց հաշվի առնելու կողմնային և հատակի ծալքերը) |
ԳՈՐԾԻՔՆԵՐ Կարեն Մարտիրոսյան: բաժնի ղեկավար
ԿապՀաճախ գնում ենՀաշվեպիտակներ հագուստի համար Հագուստի հաշվեպիտակները պատրաստվում են կավճապատ թղթից, կրաֆտից կամ ստվարաթղթից: Սովորական հաշվեպիտակները ուղղանկյուն են, բայց կարող են լինել նաև շրջանաձև անկյուններով: Դրամարկղային ժապավեն Դրամարկղային ժապավենը օգտագործվում է հսկիչ դրամարկղային ապարատներում, ֆիսկալ մատենավարներում, POS-տերմինալներում, բանկոմատներում: Կրաֆտ թղթից պատրաստված թղթե փաթեթներ կտրատված բռնակներով Փաթեթի վրայի պատկերները, լոգոտիպը, հեռախոսահամարները և այլն դառնում են Ձեր ընկերության հրաշալի և հարատև գովազդը: |