Լուծումներ...
|
||
Ինքնապատճենվող բլանկերԻնքնապատճենվող բլանկները բաղկացած են հատուկ թղթից պատրաստված մի քանի թերթերից, որոնք վերին շերտի լրացման ժամանակ ապահովում են գրության պատճեների ստեղծում հաջորդ թերթերի վրա: Հիմնականում կիրառվում են երկու, երեք կամ չորս թերթ ունեցող ինքնապատճենվող բլանկեր: Շերտերի մեծ քանակությամբ (մինչև տասը) բլանկերի կիրառումը հանդիպում է շատ ավելի հազվադեպ:Նման բլանկերն օգտագործվում են հաշիվների և մակագրությունների, անդորրագրերի, ապահովագրերի և ծանուցումների, օրդերների և վաուչերների, ուղեգրերի և այլ փաստաթղթերի համար: Lայն կիրառում ունեն ինքնապատճենվող բլանկները hատկապես ցանցային խանութներում՝ տարաբնույթ հաշիվների ու անդորրագրերի հետ կապված աշխատանքներ մեջ: ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ԻՆՔՆԱՊԱՏՃԵՆՎՈՂ ԲԼԱՆԿԵՐԸՆյութը – ինքնապատճենվող թուղթԹղթի գույնը – սպիտակ և գունավոր Չափսը – ձեր պատվերով Տպագրությունը – մինչև 10 գույն Խտությունը – 50-ից մինչև 60 գ/քմ Բլանկերի համարակալումը – թափանցիկ, օրիգինալ և ոչ օրիգինալ Սոսնձումը – երկայնակի, լայնակի, մակերևութային Լրացուցիչ ամրացում – «քրիմփ-լոք (CrimpLock)» և «գրին լոք (GreenLock)» Ծակոտումը – տրանսպորտային, պոկովի երկայնակի կամ լայնակի, մեկ կամ մի քանի: Հնարավոր է նաև շտրիխ կոդավորմամբ բլանկերի պատվիրում ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Բլանկի բազմաթիվ շերտերում չխճճվելու համար դրանք կարող են պպտրաստվել տարբեր գույներով: ՁԵՎԱՉԱՓ Ինքնապատճենվող բլանկերի պատրաստումը կարող է իրականացվել ստանդարտ ձևաչափերով կամ բացառիկ դիզայնի օգտագործմամբ` Ձեր ընկերության ֆիրմային ոճի կանոններին համապատասխան: Բլանկերի տպագրությունը հնարավոր է պանտոնային ներկերի օգտագործմամբ: Պատրաստման ժամանակ, անհրաժեշտության դեպքում կիրառվում է համարակալում և ծակոտում: Ինքնապատճենվող բլանկերի ամենատարածված չափսեր են`A4 և A5: ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մեր տրամադրության տակ գտնվող սարքավորումը թույլ է տալիս արտադրել ինքնապատճենվող բլանկեր՝ հաշվի առնելով հաճախորդների տարաբնույթ պահանջմունքներն ու ցանկությունները` բազմաշերտ ֆորմուլյարների տեսքով, շտրիխ կոդերի դրոշմամբ, ինքնապատճենվող թղթի վրա: |
ԳՈՐԾԻՔՆԵՐ Կարեն Մարտիրոսյան: բաժնի ղեկավար
ԿապՀաճախ գնում ենՊոլիէթիլենային ծրարներ (սուրհանդակային փաթեթներ) Պոլիէթիլենային ծրարները կամ, ինչպես նրանց անվանում են, սուրհանդակային փաթեթները, հատուկ մշակված են սուրհանդակային ծառայությունների համար և նախատեսված են փաստաթղթերի Սեյֆ փաթեթներ Սեյֆ փաթեթները նախատեսված են առանց տեսանելի հետքերի, չթույլատրված բացումից փաթեթի պարունակության պահպանման համար, դրանցում ուղարկվող (պահպանվող) ներդիրների պահպանության ապահովմա համար: |