Բոլոր ֆերմերները, բանջարաբույծներն ու այգեպանները բախվել են այնպիսի իրավիճակի հետ, երբ տաք կիզիչ արևը, կարկուտը և ուժեղ քամին դարձել են բանջարեղենների և մրգերի բերքի կտրուկ կրճատման, իսկ երբեմն էլ ամբողջովին կործանման պատճառ: Ստվերապատող ցանցը հուսալի պաշտպանություն է բնական աղետներից:
Ստվերապատող ցանցը, դա լավագույնն է, ինչն այժմ հասանելի է շուկայում ուղղակի արևային ճառա-գայթների ազդեցությունից երիտասարդ բույսերի պաշտպանության համար: Բացի նրանից, որ այդպիսի ցանցն ապահովում է բույսերին մշտական պաշտպանություն արևից, այն նաև հավասարապես բաշխում է արևային ճառագայթները: Դրա շնորհիվ, բերքը հասնում է հավասարաչափ:
ՍՏՎԵՐԱՊԱՏՈՂ ՑԱՆՑՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ
Նյութը –ՊԷ,ՊՊ
Ստվերապատման աստիճանը–18-ից մինչև 95%
Գլանափաթեթի երկարությունը–50-ից մինչև 100 մ
Լայնությունը –1-ից մինչև 8 մետր
Գույները –կանաչ, գորշ կանաչ, կարմիր, երկնագույն, սև, թափանցիկ:
Ստվերապատող ցանցը, որը պատրաստված է լուսակայունացված պոլիէթիլենից, կամ պոլիպրոպիլենից շատ թեթև է, բայց միևնույն ժամանակ ամուր: Ստվերապատող ցանցի կիրառման տեխնոլոգիան շատ պարզ է: Շատ բարձր ջերմաստիճանի ժամանակ ջերմոցի մակերևույթը ծածկվում է ցանցով, ինչի արդյունքում ջերմաստիճանը ջերմոցի ներսում ընկնում է 5-10 աստիճանով: Ամպամած օրերին, երբ լույսն ու ջերմությունն անբավարար են, ցանցը կարելի է հեշտությամբ հանել: Բացի դրանից, ստվերապատող ցանցը ծառայում է կարկուտից և ուժեղ քամիներից թաղանթային ջերմոցների պաշտպանության համար:
Ստվերապատող ցանց օգտագործելիս բաց հողում մարգերի մոտ տեղակայվում է պարզագույն փայտե կարկաս, որի վրա ձգվում է ցանցը: Այդ դեպքում ցանցը նույնպես ընդունակ է պաշտպանել բույսերը ուղղակի արևային ճառագայթների ազդեցությունից, կարկուտից և ուժեղ քամիներից:
Պոլիպրոպիլենային ֆիբրիլային մանրաթելերի արտադրության հիմքը կազմում են պոլիմերային թա-ղանթները, որոնք այնուհետև բաժանվում են ժապավենների և կողմնորոշվում են կամ ֆիբրիլացվում են: