Լուծումներ...

Դեկորատիվ ժապավեններ լոգոտիպերով (դրոշմամբ)

  • Դեկորատիվ ժապավեններ լոգոտիպերով (դրոշմամբ)
  • Դեկորատիվ ժապավեններ լոգոտիպերով (դրոշմամբ)
Դեկորատիվ ժապավենները, օգտագործման լայն հնարավորությունների կապակցությամբ, ստանում են ավելի ու ավելի մեծ հեղինակություն ինչպես բիզնեսում, այնպես էլ առօրյա կյանքոում: Դրոշմված դեկորատիվ ժապավենը կարող է միաժամանակ հանդիսանալ ինչպես փաթեթավորում, այնպես էլ գեղեցիկ հավելում ձեր նվերին: Որտեղ ասես չեն կիրառվում ժապավենները. շնորհանդեսների անցկացման ժամանակ, ցուցահանդեսներում, սեմինարների ժամանակ, խանութներում, դիզայնի մեջ և այլն: Դրոշմված դեկորատիվ ժապավենների օգտագործումը կօգնի արտացոլել ինչպես ձեր ընկերության անհատականությունը, այնպես էլ ընդգծել անցկացվող միջոցառման նշանակությունը: Կարգախոսով կամ պարզապես ֆիրմային գույներով ժապավենները կլինեն հրաշալի, օրիգինալ, շահավետ ավարտ գործունեության ցանկացած ոլորտում արժանավոր շնորհանդեսի պատրաստման համար:

Ֆիրմային խորհրդանիշի դրոշմումը դեկորատիվ ժապավենների վրա օգտագործում են բազմաթիվ հայրենական ապրանքանիշեր և խանութներ: Կոկիկ փաթեթավորված նվերը, այն համալրող ատլասե ժապավենով, հրաշալի համապատասխանում է գործնական հանդիպման համար: Ժապավենը, ստեղծելով հակադրություն փաթեթավորման հիմնական նրբերանգի հետ, հաղորդում է ձեր նվերին թարմ ու հիշվող տեսք:

ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ԼՈԳՈՏԻՊՈՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԸ (ԴՐՈՇՄՎԱԾ)

Նյութը – ատլաս, սատին
Լայնությունը – 3.5-50 սմ
Երկարությունը – հաճախորդի պահանջով
Գույնը – հաճախորդի պահանջով
Տպագրությունը – ֆլեքսոգրաֆիա, սուբլամինացիա, դրոշմում

Ի տարբերություն տպագրության այլ մեթոդների, սուբլամինացիոն տեխնոլոգիան ապահովում է պատկերների բարձր որակ և գույների հիանալի պայծառություն, ինչպես նաև արտադրանքի բարձր դիմացկունություն լվացման և քիմիական մաքրման հանդեպ: Սուբլամինացիայի մեթոդով տպագրված պատկերը խորը ներթափանցում է նյութի կառուցվածքի մեջ և այդ պատճառով գրեթե չի կարող ջնջվել: Շելկոգրաֆիայի տեխնոլոգիան կիրառվում է լոգոտիպերի, տեքստի, մեկ կամ երկգույն նախշի կամ ոչ բարդ պատկերի տպագրության համար: Այս մեթոդը, ինչպես և սուբլամինացիայի մեթոդը, երաշխավորում է գույների պայծառություն և կայունություն, երկար ժամանակ ժապավենը թողնում է վառ ու հիշվող: Ժապավենի ֆոնային գույների մեծ ընտրանին, ինչպես նաև պատկերի դրոշման տարբերակների բազմազանությունը, հնարավորություն են տալիս ստեղծել ժապավենների յուրօրինակ դիզայն, որը համապատասխանում է պատվիրատուի ոճին ու ցանկություններին:

Շելկոգրաֆիայի տեխնոլոգիան թույլ է տալիս նվազեցնել ժապավենների պատրաստման արժեքը: Այդպիսով, շելկոգրաֆիայով ժապավենները կարելի է օգտագործել ինչպես սովորական կյանքում, այնպես էլ կորպորատիվ միջոցառումների ժամանակ:
Տաք դրոշման տեխնոլոգիան իրենից ներկայացնում է մակերևույթի վրա պատկերի ստացման մեթոդ տաքացված տպագրական շրջանակի օգնությամբ: Այն ճնշման ներքո իջեցվում է ժապավենի մակերևույթի վրա, նրա վրա թողնելով դրոշմվածք:

Փայլաթիթեղի օգտագործման դեպքում, դրոշմվածքները ստացվում են գունեղ և վառ, իսկ մետաղական ներկերն օգնում են պատկերին հաղորդել հաճելի փայլ: Տաք դրոշմումն օգտագործվում է ոչ միայն ատլասե ժապավենների պատրաստման համար, այլ նաև հուշանվերների արտադրության ժամանակ, ինչպես նաև պոլիգրաֆիայում:

Դեկորատիվ ժապավենը հանդիսանում է ոչ թանկարժեք, բայց արդյունավետ և հիշվող իմիջային գործիք: Այն միշտ Ձեր հաճախորդների վրա թողնում է բարենպաստ տպավորություն:

ԳՈՐԾԻՔՆԵՐ


Կարեն Մարտիրոսյան: բաժնի ղեկավար
Կարեն Մարտիրոսյան

Հաճախ գնում են

Ինքնասոսնձվող պիտակներ, կպչուն թղթեր

Ինքնասոսնձվող պիտակներն ու կպչուն թղթերը, հրաշալի հնարավորություն են ևս մեկ անգամ նվերի կարգավիճակն ընդգծելու համար:

Մանրամասն >


Տիշյու թուղթ (Tissue Paper)

Տիշյու թուղթը (tissue paper) կամ, ինչպես նրան անվանում են չինական թուղթ, ծխախոտաթուղթ, նուրբ փաթաթելու թուղթ, կոսմետիկ թուղթ արտադրվում է սպիտակեցված սուլֆատային թաղանթանյութից

Մանրամասն >