Լուծումներ...

Պրոմո պայուսակներ

  • Պրոմո պայուսակներ
  • Պրոմո պայուսակներ
Պրոմո պայուսակները, դրանք բազմակի անգամյա օգտագործման պայուսակներ են պրոմո ակցիաներում, ցուցահանդեսներում և այլ գովազդային միջոցառուներում օգտագործելու համար: Պրոմո պայուսակների օգտագործումը շատ շահավետ է, թույլ է տալիս չաղտոտել բնությունը հազարավոր պոլիէթիլենային փաթեթներով, ընդ որում, այդպիսի պայուսակը պահում է մինչև 10 կգ: Պայուսակները հարմար են և արդիական տարվա ցանկացած եղանակին:

Պրոմո պայուսակը հեշտ է ծալվում, այն տեղավորվում է ցանկացած գրպանում: Բազմաթիվ արտադրողներ նույնիսկ իսկզբանե վաճառում են այդ պայուսակները կոմպակտ գրպաններում ծալված: Պրոմո պայուսակները պատրաստվում են բնական, սինթետիկ գործվածքներից, ոչ գործվածքային նյութերից և նույնիսկ թղթից:

ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ՊՐՈՄՈ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ

Նյութը – սպանբոնդ, պոլիպրոպիլեն
Խտությունը – սկսած 80գ/մ2
Լայնությունը – սկսած 40 սմ
Բարձրությունը – սկսած 45 սմ
Կողմնային ծալքը – սկսած 8 սմ
Գույնը – ցանկացած
Լամինացիա – այո/ոչ
Լոգոտիպի (ցանկացած պատկերի) դրոշման հնարավորությունը

Սպանբոնդը, դա 100% պոլիպրոպիլենից պատրաստված ոչ գործվածքային նյութ է: Նրա հիմնական հատկություններն են. ամրություն, էկոլոգիականություն, օդաթափանցիկություն և հարատևություն:

Պրոմո պայուսակները կարող են բարեհաջող օգտագործվել գովազդային նպատակներով: Պրոմո արտադրանքը կարող է լինել ինչպես ստանդարտ, այնպես էլ բացառիկ: Պրոմո ակցիաների համար պայուսակների վրա դրոշմված լոգոտիպն այդ արտադրանքը դարձնում է լավ գործիք ցանկացած կազմակերպության առաջխաղացման և գովազդի համար: Սպանբոնդից պատրաստված պրոմո պայուսակի պարզ մոդելն ընդունակ է ազդել որպես հզոր գովազդ:

ԳՈՐԾԻՔՆԵՐ


Կարեն Մարտիրոսյան: բաժնի ղեկավար
Կարեն Մարտիրոսյան