Լուծումներ...

Ինքնասոսնձվող պիտակներ, կպչուն թղթեր

  • Ինքնասոսնձվող պիտակներ, կպչուն թղթեր
  • Ինքնասոսնձվող պիտակներ, կպչուն թղթեր
  • Ինքնասոսնձվող պիտակներ, կպչուն թղթեր
Ինքնասոսնձվող պիտակներն ու կպչուն թղթերը, հրաշալի հնարավորություն են ևս մեկ անգամ նվերի կարգավիճակն ընդգծելու համար: Այդ պատճառով էլ, առաջատար ապրանքանիշերը դրանք կիրառում են իրենց փաթեթավորումներում, դրանք տեղակայելով տուփի, թղթի, ժապավենի վրա: Պիտակներն ու կպչուն թղթերը հիանալի են դիտվում ցանկացած գեվազդային արտադրանքի վրա, հանդիսանում են գովազդի ամենատարածված միջոցներից մեկը: Ինքնասոսնձվող պիտակներն ու կպչուն թղթերը պատրաստվում են ինքնասոսնձվող նյութից, պիտակի կառուցվածքը կազմում է վերին շերտըª սոսնձող հիմքով թուղթը, և ստորին շերտըª հատուկ թուղթը, որը պահպանում է սոսնձող հիմքը այլ մակերևույթներին ժամանակից շուտ կպչելուց: Դրանք հեշտությամբ և երկարատև սոսնձվում են տարբեր մակերևույթներին: Տարբեր գունային երանգներով, ձևերով և չափսերով պատրաստված ինքնասոսնձվող պիտակներն ու կպչուն թղթերն անմիջապես գրավում են ուշադրություն:

Ինքնասոսնձվող պիտակներն ունեն լայն կիրառում: Դրանք սոսնձվում են փաթեթավորման, կատալոգների, ծրարների և ցանկացած այլ արտադրանքի վրա, որի վրա անհրաժեշտ է տեղակայել տեղեկատվություն:

ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ՊԻՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԿՊՉՈՒՆ ԹՂԹԵՐԸ

Նյութը – թուղթ (կիսափայլուն), պոլիպրոպիլեն
Թղթի խտությունը – 45-100 գ/մ2
Ներդիրի խտոթյունը – 60 գ/մ2
Գույնը – սպիտակ
Տպագրությունը – 1 Pantone * 0
Չափսերը – 25*25-ից մինչև 280*380

Ոչ մեծ ինքնասոսնձվող պիտակները, որոնք կրում են ֆիրմային խորհրդանիշ, կարող են սոսնձվել տարբեր առարկաների վրա: Հաճախ ընկերությունները տպագրում են ոչ մեծ չափի պիտակներ և կպչուն թղթեր իրենց լոգոտիպով կամ այլ կորպորատիվ խորհրդանիշով այնպես, որպեսզի դրանք հնարավոր լինի սոսնձել տարբեր կրիչների վրա:

Նվերների համար նախատեսված ինքնասոսնձվող պիտակներն ու կպչուն թղթերը կարող են սոսնձվել տոնական շոմպայնի կամ գինու, բացիկների, նվերների տուփերի, ժապավենների, նուրբ փաթեթավորման թղթի բացառիկ խմբաքանակի վրա և այլն:

ԳՈՐԾԻՔՆԵՐ


Կարեն Մարտիրոսյան: բաժնի ղեկավար
Կարեն Մարտիրոսյան

Հաճախ գնում են

Դեկորատիվ ժապավեններ լոգոտիպերով (դրոշմամբ)

Դեկորատիվ ժապավենները, օգտագործման լայն հնարավորությունների կապակցությամբ, ստանում են ավելի ու ավելի մեծ հեղինակություն ինչպես բիզնեսում, այնպես էլ առօրյա կյանքոում:

Մանրամասն >


Տիշյու թուղթ (Tissue Paper)

Տիշյու թուղթը (tissue paper) կամ, ինչպես նրան անվանում են չինական թուղթ, ծխախոտաթուղթ, նուրբ փաթաթելու թուղթ, կոսմետիկ թուղթ արտադրվում է սպիտակեցված սուլֆատային թաղանթանյութից

Մանրամասն >