Լուծումներ...

Կտրտված չամրացված բռնակով պոլիէթիլենային փաթեթներ

  • Կտրտված չամրացված բռնակով պոլիէթիլենային փաթեթներ
Չամրացված բռնակով փաթեթները հիանալի համապատասխանում են ոչ մեծ ծավալով և ոչ ծանր առարկաների համար: Դրանք պատրաստվում են ԲՃՊ, ՄՃՊ, ԿՈԵԿՍ և ՑՃՊ-ից:

Կտրտված չամրացված բռնակով փաթեթներն ունեն իրենց դրական կողմերը.
• Հատուկ հարթ կառուցվածք և բռնակների տեղակայում անմիջապես կենտրոնում` ուղղանկյունաձև փաթեթի վերին հատվածում, թույլ է տալիս օգտագործել այն հարթ ոչ ծավալուն առարկաների (ամսագրեր, հարթ տուփեր, ծալված հագուստ) փաթեթավորման համար,
• Տվյալ կառուցվածքով փաթեթները կարելի է պատրաստել ներքին ծալքով (սովորաբար 3-5 սմ): Դա թույլ է տալիս մեծացնել փաթեթի ներքին ծավալը,
• Կտրտված բռնակով փաթեթները հիանալի կատարում են գովազդային գործառույթ, իրենց կառուցվածքի շնորհիվ, դրանք կրելիս չեն ծալվում և չեն տրորվում:
• Նույնպես կարևոր է նշել, որ ամրացման բացակայությունը չի աղավաղում տպագրած պատկերը, այսինքն բռնակի հատվածի տպագրությունը չի աղավաղվում, ինչպես դա լինում է Տաք Զոդմամբ ամրացման դեպքում:

Սակայն առավելություններից բացի, գոյություն ունեն նաև փաթեթների տվյալ տեսակների թերություններ, այդպիսի փաթեթների բռնակը հանդիսանում է թույլ հատված, բարակ թաղանթի օգտագործման դեպքում այն չի պահում մեծ ծանրաբեռնվածություն և պատռվում է: Սակայն այս խնդիրը կարելի է լուծել երկու ճանապարհով` կամ ավելացնել թաղանթի հաստությունը, կամ փաթեթը պատրաստել ամրացված բռնակով:


ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ԿՏՐՏՎԱԾ ԲՌՆԱԿՈՎ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ

Նյութը – ԲՃՊ, ՄՃՊ, ՑՃՊ, ԿՈԵԿՍ
Հաստությունը – 15-ից մինչև 100 մկմ
Տպագրություն – մինչև 8 գույն
Նվազագույն տպաքանակ – կախված է փաթեթի պարամետրերից
Չափսերը – 20*30 սմ-ից մինչև 100*100 սմ (առանց հաշվի առնելու կողմնային և հատակի ծալքերը)

ԳՈՐԾԻՔՆԵՐ


Կարեն Մարտիրոսյան: բաժնի ղեկավար
Կարեն Մարտիրոսյան

Հաճախ գնում են

Հաշվեպիտակներ հագուստի համար

Հագուստի հաշվեպիտակները պատրաստվում են կավճապատ թղթից, կրաֆտից կամ ստվարաթղթից: Սովորական հաշվեպիտակները ուղղանկյուն են, բայց կարող են լինել նաև շրջանաձև անկյուններով:

Մանրամասն >


Դրամարկղային ժապավեն

Դրամարկղային ժապավենը օգտագործվում է հսկիչ դրամարկղային ապարատներում, ֆիսկալ մատենավարներում, POS-տերմինալներում, բանկոմատներում:

Մանրամասն >


Կրաֆտ թղթից պատրաստված թղթե փաթեթներ կտրատված բռնակներով

Փաթեթի վրայի պատկերները, լոգոտիպը, հեռախոսահամարները և այլն դառնում են Ձեր ընկերության հրաշալի և հարատև գովազդը:  

Մանրամասն >