Լուծումներ...

Կաթիլային ոռոգման խողովակներ

  • Կաթիլային ոռոգման խողովակներ
  • Կաթիլային ոռոգման խողովակներ
  • Կաթիլային ոռոգման խողովակներ
Կաթիլային ոռոգումը, դա ոռոգման ամենահայտնի տեսակն է գյուղատնտեսությունում, որը հորինվել է որպես բերքի ավելացման հիմնական միջոց ջրի ոչ մեծ ծախսերի դեպքում: Ոռոգման այս տիպն իդե-ալական է ցանկացած տիպի բույսերի համար և կիրառվում է ինչպես մասնավոր ֆերմերային տնտե-սություններում, այնպես էլ արդյունաբերական մասշտաբներում:

Կաթիլային ոռոգումը հարմար է շատ դեպքերում և ոչ թանկարժեք է, ի տարբերություն այլ մեթոդ-ների: Այն կարելի է կիրառել ձեռքի ռեժիմով, ջուրը մատուցելով ծորակների բացման-փակման օգնու-թյամբ, կամ կարելի է մատակարարել ավտոմատ կառավարմամբ, դրանով իսկ ծրագրավորելով ամբողջ տարվա ոռոգումը` հաշվի առնելով անձրևներն ու ցրտահարությունները:

Կաթիլային ոռոգման համակարգի հիմնական տարրը հանդիսանում է կաթիլային խողովակը, այն իրենից ներկայացնում է բացվածքներով խողովակ:

Կաթիլային ոռոգման խողովակներն, ի տարբերություն սովորական խողովակների, տնտեսող են, ջուրն անմիջապես հասնում է արմատներին, ինչն ապահովում է որակյալ ոռոգում: Ջրի ծախսերը 3-4 անգամ քիչ են, կորուստները` երեք անգամ քիչ, իսկ դրա յուրացման արդյունավետությունը` կրկնակի անգամ ավելի:

Խողովակները լինում են տարբեր, բայց էությունը մեկն է. կայունացված պոլիէթիլենից խողովակն ընկած է հողի վրա ակոսների երկայնությամբ, և մատակարարում է ջուր կաթոցիկի միջոցով: Փոքր ճնշման դեպքում` կաթիլային, մեծի դեպքում` միկրոշիթերով:

ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ

Նյութը ՊԷ
Տրամագիծը համաձայն հաճախորդի պահանջների
Հաստությունը համաձայն հաճախորդի պահանջների
Երկարությունը համաձայն հաճախորդի պահանջների
Օգտագործման ժամկետը մինչև 3 տարի:

Խողովակների արտադրության համար օգտագործվող նյութը բացարձակ թունավոր չէ և պիտանի է երկրորդական կիրառման համար:

ԳՈՐԾԻՔՆԵՐ


Խաչատուր Շահնազարյան: բաժնի ղեկավար
Խաչատուր Շահնազարյան

Հաճախ գնում են

Ցանքածածկի թաղանթ

Ցանքածածկումը, դա հողի ծածկումն է որևէ նյութով դրա բարելավման կամ պաշտպանության նպա-տակով, ցանքածածկման գործընթացն օգնում է տաքացնել հողը, բարելավել բերքը և պաշտպանել այն մոլախոտերից:

Մանրամասն >


Ջերմոցային թաղանթ

Ջերմոցային թաղանթի օգտագործման հիմնական նպատակը հանդիսանում է, այսպես կոչված, “ջերմոցային էֆեկտի” ստեղծումը:

Մանրամասն >