Լուծումներ...

Թղթե բաժակներ

  • Թղթե բաժակներ
  • Թղթե բաժակներ
  • Թղթե բաժակներ
  • Թղթե բաժակներ
  • Թղթե բաժակներ
  • Թղթե բաժակներ

Ստվարաթղթե բաժակներ, սառը և տաք ըմպելիքների համար, պաղպաղակի, աղանդերի և եգիպտացորենի հատիկների համար կարող են պատրաստվել ցանկացած չափի` ցանկալի գովազդային տեղեկատվության դրոշման հնարավորությամբ:


Կավճապատ կամ լամինացված ստվարաթղթից բաժակն ամենաէկոլոգիական, անվնաս արտադրանքն է մեկանգամյա օգտագործման սպասքի բոլոր տեսակներից: Յուրահատուկ մշակման շնորհիվ, այն չի արտահոսում, չի խոնավանում և հիանալի տեղավորում է ինչպես տաք, այնպես էլ սառը ըմպելիքները: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս չօգտագործել սոսինձ ստվարաթղթե սպասքի արտադրության գործընթացում. սոսնձումը տեղի է ունենում լամինացված շերտի ուլտրաձայնային կամ ջերմային մշակման հաշվին: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ ցանկացած գույնի ցանկացած պատկերի դրոշմամբ գեղեցիկ բաժակներ: Բաժակները ներկվում են անմիջականորեն պատրաստման գործընթացում (թողարկվում են հումքի` արդեն ստացված գույնից), լոգոտիպերը դրոշմվում են նրանց վրա լրացուցիչ տարբեր մեթոդներով, որոնք թույլ են տալիս ստանալ որակյալ և հստակ պատկեր:


Ստվարաթուղթը կարող է լինել լամինացված մեկ կամ երկու կողմից: Միակողմանի լամինացված ստվարաթուղթն օգտագործվում է տաք ըմպելիքների բաժակների արտադրության մեջ: Սառը ըմպելիքների բաժակների արտադրության համար օգտագործում են երկկողմանի լամինացված ստվարաթուղթ: Արտաքին լամինացիան պաշտպանում է բաժակը կոնդենսատից, որը գոյանում է մակերևույթի վրա, իսկ ներքինը պահպանում է տձևացումից, որը հանրավոր է ստվածաթղթի խոնավության դեպքում:


Թղթե բաժակների տարբերակիչ առավելությունը հանդիսանում է.
•էկոլոգիականություն,
•ցածր ջերմահաղորդականություն,
•հիգիենիկություն,
•հրաշալի գովազդային հնարավորություններ,
•դիմացկունություն:

ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ԹՂԹԵ ԲԱԺԱԿՆԵՐ

Նյութը – Սննդային ստվարաթուղթ
Ստանդարտ խտությունը – 250, 260 գ/մ2
Նվազագույն տպաքանակը – 50 000 հատ
Երկշերտանի բաժակների արտադրության հնարավորություն



ԹՂԹԵ ԲԱԺԱԿՆԵՐԸ ԴԱ ԳՆԻ, ՈՐԱԿԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՆԴԵՊ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՕՊՏԻՄԱԼ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է:


ԳՈՐԾԻՔՆԵՐ


Արա Շահնազարյան: բաժնի ղեկավար
Արա Շահնազարյան

Հաճախ գնում են

Կափարիչներ մեկանգամյա օգտագործման բաժակների համար

Մեկանգամյա օգտագործման կափարիչները սովորաբար կիրառվում են թղթե և պլաստիկ բաժակների հետ: Կափարիչներով ծածկվում է ըմպելիքը, ինչը խոչընդոտում է դրա թափմանը:

Մանրամասն >


Մատուցվող թռուցիկներ

Թռուցիկները կարելի է հանդիպել ամենուր և միշտ, քանի որ գովազդային բնագավառում դրանք արդեն վաղուց զբաղեցրել են ամուր դիրքեր:

Մանրամասն >


Թղթե փաթեթներ առաքվող արտադրանքի համար

Լայնորեն օգտագործվում է արագ սննդի ռեստորաններում, հյուրանոցներում, խոհանոցներում և սրճարաններում, դրանց միջոցով կարելի է փաթեթավորել արտադրանք և ապրանքներ, որոնք հաճախորդը ցանկանում է տանել իր հետ:

Մանրամասն >