Լուծումներ...

Պոլիէթիլենային փաթեթներ բանկերի համար

  • Պոլիէթիլենային փաթեթներ բանկերի համար
  • Պոլիէթիլենային փաթեթներ բանկերի համար
  • Պոլիէթիլենային փաթեթներ բանկերի համար

Պոլիէթիլենային փաթեթների այս տեսակը լայն կիրառում ունի` հատկապես բանկերում ու ֆինանսական հաստատություններում: Կտրված բռնակով փաթեթները հարմար են հարթ ու ոչ ծավալուն առարկաների, այդ թվում՝ գումարի, փաստաթղթերի, ամսագրերի, հարթ տուփերի և այլ պարագաների տեղափոխման ու փաթեթավորման ընթացքում օգտագործման համար:


Այս փաթեթներն ունեն ոչ թափանցիկ ու ներկայանալի տեսք, ինչի շնորհիվ իդեալական ու արդյունավետ գովազդային կրիչ են դառնում յուրաքանչուր բրենդի առաջխաղացման համար:

Կտրված բռնակով պոլիէթիլենային փաթեթները` ձևավորված Ձեր կազմակերպության կորպորատիվ գույներով՝ հրաշալի լուծում են նվերների, հուշանվերների ու այլ պարագաների փաթեթավորման ու տարածման համար շնորհանդեսների, մամլո-ասուլիսների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների ժամանակ:

ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ԿՏՐՏՎԱԾ ԲՌՆԱԿՈՎ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ

Նյութը – ԲՃՊ, ՄՃՊ, ՑՃՊ, ԿՈԵԿՍ
Հաստությունը – 15-ից մինչև 100 մկմ
Տպագրություն – մինչև 8 գույն
Նվազագույն տպաքանակ – կախված է փաթեթի պարամետրերից
Չափսերը – 20*30 սմ-ից մինչև 100*100 սմ (առանց հաշվի առնելու կողմնային և հատակի ծալքերը)

Ի դեպ` կտրված բռնակով պոլիէթիլենային փաթեթի դիմացկունությունն ու տարողունակությունը հնարավոր է մեծացնել երկու եղանակով. կարելի է ավելացնել թաղանթի հաստությունը, կամ փաթեթը պատրաստել ամրացված բռնակով (սառը սոսնձման կամ տաք զոդման եղանակով):


ԳՈՐԾԻՔՆԵՐ


Կարեն Մարտիրոսյան: բաժնի ղեկավար
Կարեն Մարտիրոսյան