Լուծումներ...

Ինքնապատճենվող բլանկեր

  • Ինքնապատճենվող բլանկեր
  • Ինքնապատճենվող բլանկեր
  • Ինքնապատճենվող բլանկեր
  • Ինքնապատճենվող բլանկեր
Ինքնապատճենվող բլանկները բաղկացած են հատուկ թղթից պատրաստված մի քանի թերթերից, որոնք վերին շերտի լրացման ժամանակ ապահովում են գրության պատճեների ստեղծում հաջորդ թերթերի վրա: Հիմնականում կիրառվում են երկու, երեք կամ չորս թերթ ունեցող ինքնապատճենվող բլանկեր: Շերտերի մեծ քանակությամբ (մինչև տասը) բլանկերի կիրառումը հանդիպում է շատ ավելի հազվադեպ:

Նման բլանկերն օգտագործվում են հաշիվների և մակագրությունների, անդորրագրերի, ապահովագրերի և ծանուցումների, օրդերների և վաուչերների, ուղեգրերի և այլ փաստաթղթերի համար: Lայն կիրառում ունեն ինքնապատճենվող բլանկները hատկապես ցանցային խանութներում՝ տարաբնույթ հաշիվների ու անդորրագրերի հետ կապված աշխատանքներ մեջ:

ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ԻՆՔՆԱՊԱՏՃԵՆՎՈՂ ԲԼԱՆԿԵՐԸ

Նյութը – ինքնապատճենվող թուղթ
Թղթի գույնը – սպիտակ և գունավոր
Չափսը – ձեր պատվերով
Տպագրությունը – մինչև 10 գույն
Խտությունը – 50-ից մինչև 60 գ/քմ
Բլանկերի համարակալումը – թափանցիկ, օրիգինալ և ոչ օրիգինալ
Սոսնձումը – երկայնակի, լայնակի, մակերևութային
Լրացուցիչ ամրացում – «քրիմփ-լոք (CrimpLock)» և «գրին լոք (GreenLock)»
Ծակոտումը – տրանսպորտային, պոկովի երկայնակի կամ լայնակի, մեկ կամ մի քանի:
Հնարավոր է նաև շտրիխ կոդավորմամբ բլանկերի պատվիրում

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Բլանկի բազմաթիվ շերտերում չխճճվելու համար դրանք կարող են պպտրաստվել տարբեր գույներով:

ՁԵՎԱՉԱՓ
Ինքնապատճենվող բլանկերի պատրաստումը կարող է իրականացվել ստանդարտ ձևաչափերով կամ բացառիկ դիզայնի օգտագործմամբ` Ձեր ընկերության ֆիրմային ոճի կանոններին համապատասխան: Բլանկերի տպագրությունը հնարավոր է պանտոնային ներկերի օգտագործմամբ: Պատրաստման ժամանակ, անհրաժեշտության դեպքում կիրառվում է համարակալում և ծակոտում: Ինքնապատճենվող բլանկերի ամենատարածված չափսեր են`A4 և A5:

ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մեր տրամադրության տակ գտնվող սարքավորումը թույլ է տալիս արտադրել ինքնապատճենվող բլանկեր՝ հաշվի առնելով հաճախորդների տարաբնույթ պահանջմունքներն ու ցանկությունները` բազմաշերտ ֆորմուլյարների տեսքով, շտրիխ կոդերի դրոշմամբ, ինքնապատճենվող թղթի վրա:

ԳՈՐԾԻՔՆԵՐ


Կարեն Մարտիրոսյան: բաժնի ղեկավար
Կարեն Մարտիրոսյան

Հաճախ գնում են

Պոլիէթիլենային ծրարներ (սուրհանդակային փաթեթներ)

Պոլիէթիլենային ծրարները կամ, ինչպես նրանց անվանում են, սուրհանդակային փաթեթները, հատուկ մշակված են սուրհանդակային ծառայությունների համար և նախատեսված են փաստաթղթերի

Մանրամասն >


Սեյֆ փաթեթներ

Սեյֆ փաթեթները նախատեսված են առանց տեսանելի հետքերի, չթույլատրված բացումից փաթեթի պարունակության պահպանման համար, դրանցում ուղարկվող (պահպանվող) ներդիրների պահպանության ապահովմա համար:

Մանրամասն >