Լուծումներ...

Թույլատրելի շեղումները տպագրության ժամանակ

100%-ոց տպագրություն (արագ տպագրություն)

100%-ոց տպագրության գործընթացում հնարավոր են փաթեթի ծայրերով 1 մմ չտպագրված շերտերով դեպքեր (նկ. 1):
Այդ դեպքերը թույլատրելի են և կազմում են ընդհանուր տպաքանակի 10%-ը: Մնացած 90% դեպքերում տպագրությունը հավասար է, չկան չտպագրված շերտեր (նկ. 2):
Տպագրական շրջանակը (կլիշե) գլանի վրա տեղադրելիս, տպագրական շրջանակի երկու եզրերի միջև մնում է 1 մմ լայնությամբ սահմանագիծ (նկ. 3): Այդպիսով, գլանի յուրաքանչյուր շրջապտույտի ժամանակ այդ սահմանագծի տակ ընկնող դաշտը մնում է չտպագրված, 10% դեպքերում այդ սահմանագիծն ընկնում է փաթեթի եզրին և այն մնում է չտպագրված: Հենց այդ պատճառով էլ տվյալ շեղումը համարվում է թույլատրելի:

Եթե պատվիրատուն չի ցանկանում նման շեղումներ, ապա հնարավոր է կրկնակի տպագրություն:


Ոչ 100%-ոց տպագրություն

Ոչ 100%-ոց տպագրության դեպքում, փաթեթի եզրերի 10մմ (5մմ + 5մմ) լայնությամբ չտպագրված շերտերն ունեն միևնույն լայնությունը (տես նկ. 4):
Թույլատրելի ոչ զգալի (տեսողական առումով) համաչափ շեղումները, այսինքն յուրաքանչյուր եզրի 5+5մմ չափսերի փոխարեն, կարող է լինել, օրինակ 3+7մմ (տես նկ. 5): Տվյալ շեղումը նույնպես թույլատրելի է (տես «100%-ոց տպագրություն»կետը):
Չեն լինում դեպքեր, երբ կրկին անգամ տեսողական առումով, լայնությունների տարբերությունն աչքի է ընկնում (տես նկ. 4), կամ էլ չտպագրված դաշտն ամբողջությամբ ընկնում է փաթեթի մեկ եզրի վրա (տես նկ. 7):
Այս համաչափ շեղումները (նկ. 6 և 7) համարվում են թույլատրելի, եթե այդպիսի փաթեթների քանակը չի գերազանցում ամբողջ տպաքանակի 10%-ը



Հանդիպակաց կողմնայի եզր անցնող պատկեր

Փաթեթի իդեալական տեսքը 100%-ոց պտագրության դեպքում պետք է լինի այնպիսին, ինչպես ցույց է տրված նկ. 8-ում:
Բայց, ժապավենի ոչ զգալի տեղաշարժի արդյուքնում (ինչը թույլատրելի է արտադրության ժամանակ), պատկերի մի մասը կարող է անցնել փաթեթի հանդիպակաց կողմնային եզր (տես նկ. 9 և 10):
Նման դեպքերից խուսափելու համար (հատկապես, եթե փաթեթի եզրերի տպագրությունը տարբեր է) հաճախորդին խորհուրդ է տրվում, մենեջերին տրամադրվող մակետում թողնել որոշակի միջակայք (3-10մմ) յուրաքանչյուր եզրից մինչև տպագրության հատվածը (տես նկ. 4) (տես մակետի տեխնիկական պահանջները):



Կրկնակի տպագրություն

Կրկնակի տպագրության դեպքում փաթեթների եզրերը լրացուցիչ ներկվում են (կլիշեյի եզրերի սահմանագիծը տպագրվում է այդ նույն գույնով 1-5 մմ լայնությամբ)` սպիտակ չտպագրված շերտերից խուսափելու համար (տես նկ. 1):
Կրկնակի տպագրությունն իրականացվում է լրացուցիչ վճարով: Բացասական կողմը հանդիսանում է այն, որ փաթեթի եզրերի լրացուցիչ տպագրության գույնը դառնում է ոչ զգալիորեն ավելի մուգ, չնայած անզեն աչքով այն տեսանելի չէ (տես նկ. 11 և 12):



գլանաձև կլիշեի օգտագործում («Թևք»տիպի կլիշե)

Գլանաձև կլիշեի օգտագործման դեպքում փաթեթի եզրերին չտպագրված շերտեր չեն լինում: Դա կապված է նրա հետ, որ կլիշեն պատրաստված է առանց որևէ սահմանագծերի (տես նկ. 13), այդպիսով տպագրության մակերեսը ներկվում է ամբողջությամբ: Տպագրության այս տիպի բացասական կողմն այն է, որ գլանաձև կլիշեի պատրաստման ժամանակահատվածը կարող է տևել 1-ից մինչև 3 ամիս և այն արժե շատ ավելի թանկ, քան սովորական տպագրական շրջանակը: Տվյալ տիպի կլիշեի օգտագործմամբ տպագրությունը կիրառվում է միայն հաճախորդի ցանկության դեպքում:

ԳՈՐԾԻՔՆԵՐ