Լուծումներ...


Արտադրանքի բարձր որակը մեր ընկերության օրենքն է:

Յուրաքանչյուր պոլիմերի համար ինդեքսը հաշվարկվում է ըստ բազային և առանցքային ապրանքանիշերի` հաշվի առնելով արտադրողի մասնաբաժինը շուկայում և թրեյդերների առաջարկները


Պոլիմերների գնի ինդեքսը

«Պոլիմերների գնի ինդեքսը»(Polymer price index - PPI) մշակվել է պլաստմասսաների վերամշակողներին տեղեկատվական աջակցության ընդլայնման նպատակով:
Ինֆորմերն արտացոլում է Ռուսաստանում պոլիմերների արժեքի փոփոխության ընդհանուր դինամիկան և ցույց է տալիս պոլիմերների գների ընթացիկ միջին վիճակագրական մակարդակներն ու դրանց փոփոխությունը տոկոսներով` նախորդ ամսվա համեմատ:
Յուրաքանչյուր պոլիմերի համար ինդեքսը հաշվարկվում է ըստ բազային և առանցքային ապրանքանիշերի` հաշվի առնելով արտադրողի մասնաբաժինը շուկայում և թրեյդերների առաջարկները: Տվյալները հավաքագրվում են, ընդհանուր բարդությամբ, ըստ 50 արտադրողների և Ռուսաստանում ներկայացված խոշոր դիլերների:
Աղբյուրների քանակը կարող է ինչպես ավելանալ, այնպես էլ նվազել` կախված շուկայի իրավիճակից (արտադրությունների պլանային և արտապլանային դադարներից, վթարներից, պահեստներում հումքի դեֆիցիտից և այլ հանգամանքներից): Արտասահմանյան հումքի առաջարկի նկատելի ավելացման դեպքում, ինդեքսը ճշգրտվում է` հաշվի առնելով ներմուծված համարժեքները:
Տվյալների թարմացումն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին` թրեյդերների և արտադրողների կողմից հաջորդ ամսվա նոր գների սահմանումից հետո:

ԳՈՐԾԻՔՆԵՐ