Լուծումներ...
|
||
https://www.traditionrolex.com/37
Պլաստիկ բաժակներՊլաստիկ բաժակները, որ նախատեսված են սննդային փաթեթավորման համար, պլաստիկ սպասքի բոլոր տեսակներից ամենապահանջվածն են: Դրանք թեթև են, էժան, հարմարավետ են օգտագործման մեջ և օժտված են հաճելի արտաքին տեսքով, ինչի շնորհիվ և ստացել են լայն կիրառում, հատկապես հաճախորդների մեծ հոսք ունեցող հաստատություններում: Մեծ պահանջարկ ունեն դրանք, մասնավորապես, ռեստորաններում և արագ սննդի կետերում, տարբեր գրասենյակներում և հասարակական վայրերում, ինչպես նաև՝ արշավների, պիկնիկների ժամանակ և այլն: Պլաստիկ բաժակների արտադրության համար որպես հումք են հանդիսանում պոլիպրոպիլենը, պոլիստիրոլն ու պոլիէթիլենտերեֆտալատը: Պոլիպրոպիլենից ստացվող բաժակները հեշտությամբ դիմակայում են բարձր և ցածր ջերմաստիճաններին, ինչի շնորհիվ հիանալի ձևով օգտագործվում են տաք և սառը խմիչքների համար՝ տարվա ցանկացած եղանակին: Պոլիստիրոլից պատրաստված բաժակները նախատեսված են միայն սառը խմիչքների համար, ինչպես նաև ՝ այն մթերքների փաթեթավորման, որոնք հետագայում անհրաժեշտ չէ տաքացնել միկրոալիքային վառարանում: Պոլիէթիլենտերեֆտալատե հումքից ստացվող բաժակներն իրենց հերթին օժտված են բարձր ամրությամբ, թեթևությամբ և բարձր ջերմաստիճանի նկատմամբ դիմացկունությամբ: ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ՊԼԱՍՏԻԿ ԲԱԺԱԿՆԵՐ ՝Նյութը – պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ, պոլիէթիլենտերեֆտալատՏպագրությունը – մինչև 6 գույն Ծավալը – 300, 400, 500 մլ ՊԼԱՍՏԻԿ ԲԱԺԱԿՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԵՄ ԲՈԼՈՐ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ: ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐՏԱԴՐՎԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՎԱԼԻ ԲԱԺԱԿՆԵՐ ՝ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ (ԼՈԳՈՏԻՊԻ) ՏՊԱԳՐՈՒԹՅԱՄԲ:Մեր արտադրանքը՝ պատրաստված բարձրորակ հումքից, կօգնի Ձեզ զգալիորեն լավացնել հաճախորդների սպասարկումը՝ միևնույն ժամանակ կրճատելով փաթեթավորման համար նախատեսված ֆինանսական ծախսերը: Թափանցիկ այս բաժակները՝ վառ գույնի հեղուկի պարունակությամբ, ձևավորված անանուխի թերթիկներով կամ մրգերի կտորներով, իրենց հրաշալի տեսքով կբավարարեն անգամ ամենապահանջկոտ հաճախորդների էսթետիկ պահանջները: Պատվիրելով պլաստիկ բաժակներ՝ օրիգինալ ֆիրմային ձևավորմամբ, Դուք անկասկած, կգրավեք բազմաթիվ հաճախորդների ուշադրությունը Ձեր բրենդի նկատմամբ՝ ընդգծելով Ձեր հաստատության ինքնատիպությունը: Մեր գեղեցիկ բաժակները՝ տպագրված հետաքրքիր գովազդային տեղեկությամբ, հրաշալի կերպով կիրառվում են նաև բազմաթիվ սեմինարների, կոնֆերանսների, կորպորատիվ խնջույքներ և այլ միջոցառումների ժամանակ:
https://www.traditionrolex.com/37
|
ԳՈՐԾԻՔՆԵՐ Արա Շահնազարյան: բաժնի ղեկավար
ԿապՀաճախ գնում ենԹղթե բաժակներ Ստվարաթղթե բաժակներ, սառը և տաք ըմպելիքների համար, պաղպաղակի, աղանդերի և եգիպտացորենի հատիկների համար կարող են պատրաստվել ցանկացած չափի Մատուցվող թռուցիկներ Թռուցիկները կարելի է հանդիպել ամենուր և միշտ, քանի որ գովազդային բնագավառում դրանք արդեն վաղուց զբաղեցրել են ամուր դիրքեր: Թղթե փաթեթներ առաքվող արտադրանքի համար Լայնորեն օգտագործվում է արագ սննդի ռեստորաններում, հյուրանոցներում, խոհանոցներում և սրճարաններում, դրանց միջոցով կարելի է փաթեթավորել արտադրանք և ապրանքներ, որոնք հաճախորդը ցանկանում է տանել իր հետ: |