Լուծումներ...

Ջերմոցային թաղանթ

  • Ջերմոցային թաղանթ
  • Ջերմոցային թաղանթ
  • Ջերմոցային թաղանթ
  • Ջերմոցային թաղանթ
Ջերմոցային թաղանթի օգտագործման հիմնական նպատակը հանդիսանում է, այսպես կոչված, “ջերմոցային էֆեկտի” ստեղծումը: Այդ էֆեկտը ստեղծվում է նրա շնորհիվ, որ թաղանթը փոխում է ջերմության փոխանակման գործընթացը ջերմոցի և շրջակա միջավայրի միջև: Որքան բարձր է ջերմաստիճանը ջերմոցում, այնքան արագ են աճում բույսերը: Օպտիմալ ջերմաստիճանն է մոտ 30-35OC:

Թափանցիկ ջերմոցային թաղանթը կարող է բարեհաջող օգտագործվել գյուղատնտեսությունում ջերմոցների ծածկման համար, շինարարական աշխատանքների կազմակերպման դեպքում, որպես ծածկող նյութ և այլն: Ջերմոցային թաղանթի դրական հատկությունների թվում անհրաժեշտ է նշել նրա առաձգականությունը, անջրանցիկությունը և շահագործման լավ հնարավորությունները:

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԹԱՂԱՆԹՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ

Թափանցիկ թաղանթ 3-5 շերտ
Լայնությունը 12 մ
Հաստությունը 160 մկմ
Օգտագործման ժամկետը 4 տարի

(Հնարավոր է 40-ից մինչև 200 մկմ հաստությամբ, 12, 24, 36, 48 ամիս օգտագործման ժամկետով, 3-16 մետր լայնությամբ թաղանթների պատրաստում):

Թաղանթի մեծ լայնությունը թույլ է տալիս առանց սահմանագծերի ծածկել մեծ մակերեսի ջերմոցներ, որը խնայում է էներգիայի ծախսը և ապահովում է աշխատանքի արդյունավետությունը:
Ջերմոցային թաղանթը կարող է պարունակել բազմաթիվ հավելումներ այնպիսի հատկությունների բարելավման համար, ինչպիսիք են դիմացկունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդե-ցության հանդեպ, լուսացրիչ և ջերմային հատկություններ և այլն:
Հավելումները կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԺԱՆՎԵԼ ԱՅՍՊԵՍ.

(UV) Լուսակայունացուցիչներ - (ՈՒՄ ճառագայթման կայունացուցիչներ): Սույն հավելումը թույլ է տալիս ավելացնել թաղանթի ծառայության ժամկետը մինչև 2-4 սեզոն: Դա տեղի է ունենում այն բանի հաշվին, որ լուսակայունացուցիչնե-րը կլանում են ՈՒՄ ճառագայթները, ինչի արդյունքում դանդաղում է թաղանթի ֆոտո և ջերմաքիմիական ծերացումը, թաղանթը երկար ժամանակ պահպանում է բարձր առաձգականությունն ու ցրտադիմացկունությունը.
(AF) Հակաֆոգեր - մեծացնում են պոլիէթիլենային թաղանթների թրջվողությունը, ինչի արդյունքում ջուրը չի կուտակվում կաթիլներով, այլ հոսում է բարակ հավասար շերտով թաղանթի մակերևույթով` բա-
ցառելով ոսպնյակի էֆեկտը.
(IR) Ինֆրակարմիր - ճառագայթման կլանիչ - կանխարգելում են օդի հովացումը ջերմոցի ներսում` դրանով իսկ ուժեղացնե-լով ջերմոցային էֆեկտը (թույլ են տալիս ջերմոցի ջերմաստիճանը պահել 3-5C բարձր, քան սովորական ժապավենի դեպքում).
(AD) Հակաստատիկներ - օգտագործվում են թաղանթի արտադրության և շահագործման ժամանակ` թաղանթի վրա ստա-տիկ էլեկտրականության գոյացման գործընթացի կանխարգելման համար.
(AV) Հակավիրուսային հավելումներ - խոչընդոտում են վնասակար միջատների գործունեությանը ջերմոցի ներսում.
(EVA) Հավելումներ, որոնք ունեն ճաքերի ու կոտրվածքների հանդեպ բարձր դիմադրություն, դրանով իսկ նպաստում են շա-հագործման ժամկետի ավելացմանը:
Թաղանթի այս հատկությունները մեղմացնում են ջերմոցի ներքին կլիման, քանի որ, ազատ թողնելով արևային ճառա-գայթների տեսանելի լույսը, ցերեկը թաղանթը պաշտպանում է ջերմոցը տաքացումից, իսկ գիշերը խոչընդոտում է ջեր-մոցից ինֆրակարմիր ճառագայթման դուրսբերմանը տաքացված հողից:

Այսպիսի ջերմոցային թաղանթի հատկությունները հավասարաչափ են պահում ջերմոցի ներսի ջերմաստիճանն ու լույսը, ցերեկը ուժեղ արևի ճառագայթներից, իսկ գիշերը ցրտից ու քամուց:

ԳՈՐԾԻՔՆԵՐ


Խաչատուր Շահնազարյան: բաժնի ղեկավար
Խաչատուր Շահնազարյան

Հաճախ գնում են

Կաթիլային ոռոգման խողովակներ

Կաթիլային ոռոգումը, դա ոռոգման ամենահայտնի տեսակն է գյուղատնտեսությունում, որը հորինվել է որպես բերքի ավելացման հիմնական միջոց ջրի ոչ մեծ ծախսերի դեպքում:

Մանրամասն >


Ցանքածածկի թաղանթ

Ցանքածածկումը, դա հողի ծածկումն է որևէ նյութով դրա բարելավման կամ պաշտպանության նպա-տակով, ցանքածածկման գործընթացն օգնում է տաքացնել հողը, բարելավել բերքը և պաշտպանել այն մոլախոտերից:

Մանրամասն >