Լուծումներ...
|
||
Պոլիպրոպիլենային պարկերՊոլիպրոպիլենային պարկերն օպտիմալ փաթեթավորում է բազմաթիվ ապրանքային խմբերի համար: Բարձր դիմացկունության և հուսալիության շնորհիվ, պոլիպրոպիլենային պարկերը թույլ են տալիս օպտիմալացնել բեռնման-բեռնաթափման գործողությունները, բացառել կորուստները, որոնք առաջանում են վերբեռնման ժամանակ, ինչպես նաև զգալիորեն արագացնել բեռնումը:Ֆիրամյին տպագրությամբ կամ ձեր ձեռնարկության լոգոտիպի դրոշմամբ պոլիպրոպիլենային պարկերը թույլ կտան Ձեզ փաթեթավորումը դարձնել օրիգինալ, անհատական և հեշտ ճանաչելի շուկայում: ՊՈԼԻՊՐՈՊԻԼԵՆԱՅԻՆ ՊԱՐԿԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎՉափսերը (մմ) – 50*80, 55*105, 80*120, 100*150, 120*160Գույնը – սպիտակ Լամինացիա – այո/ոչ Ներդիր – այո/ոչ Պարկի քաշը – կախված է չափից Հնարավոր է տպագրություն (լոգոտիպի դրոշմում) Պոլիպրոպիլենային պարկերը կարող են լինել ներդիրով և լամինացված: Ներդիրն իրենից ներկայացնում է պոլիէթիլենային փաթեթ, որը ներդրված է սովորական պոլիպրո-պիլենային պարկի մեջ: Ներդիրով պարկը սովորաբար օգտագործվում է սորուն ապրանքների տեղափոխման ժամանակ: Ներդիրով պարկերի օգտագործման ժամանակ կորուստները գրեթե հավասա-րեցվում են զրոյի, ինչը թույլ է տալիս զգալիորեն տնտեսել` ապրանքը հասցնելով ամբողջական և պահպանված տեսքով: Լամինացիան պոլիէթիլենի տաքացրած շերտ է, որը դրոշմված է պոլիպրոպիլենային գործվածքի վրա: Լամինացված շերտն ուժեղացնում, ամրացնում է արտաքին պոլիպրոպիլենային թաղանթը: Հիմնական առավելությունը, դա պարկի օգտագործման հնարավորությունն է առանց ներքին ներդիրի: ՊՈԼԻՊՐՈՊԻԼԵՆԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՊոլիպրոպիլենային գործվածքից պատրաստված փաթեթավորման պարկերն ունեն մի քանի անվիճելի առավելություններ այլ տիպի պարկերի համեմատ. դրանք քիմիապես չեզոք են, չեն վախենում խոնավությունից, չեն ձգվում և ենթակա չեն կոռոզիայի, ինչը դրանց դարձնում է շատ դիմացկուն շրջակա միջավայրի տարբեր գործոնների հանդեպ: Պոլիպրոպիլենային պարկերը նույնպես դիմանում են եռման ջերմաստիճանին` պահպանելով իրենց բոլոր հատկությունները: Պոլիպրոպիլենից պատրաստված իրերը լավ են դիմանում ջերմաստիճանների տատանմանը -70-ից մինչև +100օC: |
ԳՈՐԾԻՔՆԵՐ Խաչատուր Շահնազարյան: բաժնի ղեկավար
ԿապՀաճախ գնում ենՊոլիպրոպիլենային թելեր Պոլիպրոպիլենային ֆիբրիլային մանրաթելերի արտադրության հիմքը կազմում են պոլիմերային թա-ղանթները, որոնք այնուհետև բաժանվում են ժապավենների և կողմնորոշվում են կամ ֆիբրիլացվում են: Ցանցավոր պարկեր Ցանցավոր պարկերն օգտագործվում է բանջարեղենների և մրգերի փաթեթավորման, պահպանման և տեղափոխման համար: |