Լուծումներ...

Ջերմային ժապավեն (չեկային)

  • Ջերմային ժապավեն (չեկային)
  • Ջերմային ժապավեն (չեկային)
Ջերմային ժապավենները (թերմոժապավեն) նախատեսված են տարբեր վճարումներ կատարելու ընթացքում կտրոնների տրամադրման համար և ծառայում են որպես յուրօրինակ փաստաթուղթ` վճարողի և վճարումն ընդունողի միջև գործարքի հաստատման վերաբերյալ: Այս ժապավենները պարզ են և հարմար օգտագործման մեջ:

Ջերմային ժապավենը նախատեսված է տարբեր տիպի դրամարկղային մեքենաներում օգտագործման համար: Դրանք են` հսկիչ դրամարկղային մեքենաները, POS-տերմինալները, բանկոմատները և այլն:

ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԸ

Նյութը – ջերմային թուղթ
Խտությունը – 48-180 գր./մ2
Լայնությունը – 2-140 սմ
Նվազագույն պատվերը – 2000 հատ
Լոգոտիպի (պատկերի) դրոշման հնարավորություն ժապավենի հակառակ կողմի վրա (մինչև 3 գույն)

Ջերմային ժապավենները պատրաստվում են հատուկ ջերմային թղթից, որի վրա պատկերի կամ ինֆորմացիայի տպագրումը իրականացվում է առանց թանաքի օգտագործման` տաք էնէրգիայի ազդեցության շնորհիվ, ինչը թույլ է տալիս զգալիորեն խնայել քարթրիջների լիցքավորման վրա:

Ջերմային շերտով թղթից պատրաստված կտրոնները երկար ժամանակ պահպանում են պատկերի պարզությունն ու տեքստի ընթեռնելիությունը և պաշտպանված են բարձր ջերմաստիճանների ազդեցությունից:

Ջերմային ժապավենի օգտագործման արդյունքում Դուք կարող եք խնայել Ձեր ֆինանսական միջոցներն ու ժամանակը:

ԳՈՐԾԻՔՆԵՐ


Կարեն Մարտիրոսյան: բաժնի ղեկավար
Կարեն Մարտիրոսյան

Հաճախ գնում են

Սեղմվող պլաստիկ պլոմբեր (MSS, MSR)

Սեղմվող պլաստիկ պլոմբերն արտադրվում են բարձրորակ պոլիպրոպիլենից և լայն կիրառում ունեն այն դեպքերում, երբ ավանդական պլոմբերը չեն կարող օգտագործվել:

Մանրամասն >