Տիշյու թուղթը (tissue paper) կամ, ինչպես նրան անվանում են,
•չինական թուղթ,
•ծխախոտաթուղթ,
•նուրբ փաթաթելու թուղթ,
•կոսմետիկ թուղթ
արտադրվում է սպիտակեցված սուլֆատային թաղանթանյութից, որը ստացվում է փշատերևազգի ծառերի բնափայտից:
Տիշյու թուղթը շատ նուրբ ու բարակ թուղթ է, ունենում է տարբեր նրբերանգներ: Շատ թեթև է, օդային, նրա հետ հեշտ ու հաճելի է աշխատել, իսկ արդյունքը գերազանցում է բոլոր սպասումները:
Տիշյու թուղթը սովորաբար օգտագործում են տուփերում և նվերների պայուսակներում դատարկ տարածության համալրման համար: Այդպիսի տիշյու թուղթը կհաղորդի ձեր փաթեթավորմանը լրացուցիչ ծավալ և շքեղություն: Թուղթը սովորաբար թեթևակի տրորվում է նվերների փաթեթի կամ տուփի մեջ դնելիս, բայց չի կորցնում իր ներկայացուցչական տեսքն ու նվերին հաղորդում է հատուկ կարգավիճակ: Տիշյու թղթի վրա կարելի է տպագրել հատուկ նկար կամ տեքստ:
ՄԱՆՖՈԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵԶ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՐԱՄԵՏՐԵՐՈՎ ՏԻՇՅՈՒ ԹՈՒՂԹ
Նյութը – թուղթ
Գույնը – հաճախորդի պահանջով
Խտությունը – 17գ/մ2-ից մինչև 50 գ/մ2
Բարձրությունը – 30-100 սմ
Լայնությունը – 30-100 սմ
Տպագրության գունեղությունը – 1 pantone *0
Տիշյու թուղթը, դա պարզ և արդյունավետ միջոց է ձեր նվերը առավել բացառիկ դարձնելու համար: Տիշյու թղթի հետ հեշտ է աշխատել, բավական է յուրացնել ընդամենը մի քանի պարզ հնարք, և դուք կկարողանաք փաթեթավորել նույնիսկ ամենաբարդ տեսքով նվերները:
Դեկորատիվ ժապավենները, օգտագործման լայն հնարավորությունների կապակցությամբ, ստանում են ավելի ու ավելի մեծ հեղինակություն ինչպես բիզնեսում, այնպես էլ առօրյա կյանքոում: