Լուծումներ...

«Մանֆոլ» ընկերությունը մասնակցեց IFFF 2014 ցուցահանդեսին

10.03.2014


«Մանֆոլ» ընկերության HoReCa-ի հետ աշխատող բաժինը մասնակցեց Մոսկվայում մարտի 4-6-ը անցկացվող Արագ սննդի ոլորտի IFFF 4-րդ միջազգային ցուցահանդեսին:
IFFF ցուցահանդեսն իր հարկի տակ է հավաքում բազմաթիվ խոշոր կազմակերպությունների: Այս տարի ցուցահանդեսին մասնակցություն ունեցան ավելի քան 70 կազմակերպություններ, որոնց թվում էին` խոշորագույն ներկրողներ ու արտադրողներ:

Ցուցահանդեսն ընկերության համար հրաշալի հնարավորություն էր` կարևոր հաճախորդների հետ հանդիպելու, ինչպես նաև` պոտենցիալ գործընկերների հետ նոր, հետաքրքիր ու հեռանկարային կապերի հաստատման համար:





Կազմակերպության կողմից ցուցահանդեսին ներկայացված էր միանգամյա օգտագործման սպասքի և HoReCa –ի, մասնավորապես` արագ սննդի կետերի համար նախատեսված փաթեթավորման պարագաների լայն տեսականի: Պոտենցիալ գործընկերներին ու հաճախորդներին հատկապես հետաքրքրեց ստանդարտ ապրանքատեսականու նոր շարքը:





Մասնագիտացված ցուցահանդեսներին «Մանֆոլ» ընկերության հաճախակի մասնակցությունը օգնում է բացահայտել հաճախորդների պահանջմունքներն ու մշտապես ընդլայնել առաջարկվող փաթեթավորման պարագաների տեսականին:





Ցուցահանդեսի մասին մանրամասն տեղեկությունը` IFFF -ի պաշտոնական կայքում:


Վերադարձ ցուցակին

ԳՈՐԾԻՔՆԵՐ