https://www.traditionrolex.com/37
Մեր պատմությունը
2012
|
Ծառայությունների որակի բարձրացման և բիզնես գործընթացների կառավարման բարելավման համար ստեղծվել է մենեջմենթի նոր օղակ` «ուղղության ղեկավար», գործունեության յուրաքանչյուր ուղղության համար: Ձևավորվել է առևտրային դեպարտամենտ:
Եռանդուն աճի կապակցությամբ, ընկերությունն ավելացրել է մասնագետների քանակը մարքեթինգի բաժնում: Ստեղծվել է մարքեթինգի դեպարտամենտ: Ընկերությունը նպատակաուղղված միջոցներ է ներդնում հետազոտական գործունեության մեջ, որը կապված է նոր ապրանքների և ծառայությունների հետ:
Անձնակազմի կառավարման բաժինը վերափոխվել է «դեպարտամենտ»դասի: Դեպարտամենտի կողմից մշակվել է նոր աշխատակիցների ինտենսիվ ուսուցման ծրագիր և աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագիր:
Կազմավորվել է ԱՏԳ բաժին և դրա հիման վրա ստեղծվել են լոգիստիկայի դեպարտամենտն ու գնումների դեպարտամենտը:
Հաշվապահության բաժինը վերակազմավորվել է և դրա հիման վրա կազմավորվել է ֆինանսների դեպարտամենտը:
Ընկերությունում ձևավորվում են գործունեության ևս երկու ուղղություն:
•ագրոարդյունաբերական ընկերությունների հետ աշխատանքի բաժին
Պոլիպրոպիլենային պարկեր, ջերմոցային թաղանթներ, ցանցապարկեր, պոլիպրոպիլենային թելեր, ցանքածածկի թաղանթ, այգիների ծածկոց, կաթիլներով ոռոգման ժապավեններ, ստվերացանց:
•ավտոսպասարկման կենտրոնների հետ աշխատանքի բաժին
Պաշտպանիչ ծածկ ավտոմեքենաների նստատեղերի համար, թղթե գորգիկներ հատակի համար, փաթեթներ պահեստամասերի համար, պաշտպանիչ թաղանթ ղեկի և փոխանցման տուփի բռնակի համար, անվածածկոց, ավտոմեքենայի պաշտպանիչ ծածկ, պաշտպանիչ ծածկ ավտոմեքենայի անիվների համար:
|
2011
|
Ընկերությունը կազմավորում է չորս բաժին, որոնցից յուրաքանչյուրի շրջանակներում սպասարկվում են հաճախորդներն ըստ գործունեության տարբեր ուղղությունների: Այդ բաժիններն աշխատում են.
•ցանցային մանրածախ խանութների հետ,
թղթե և պոլիէթիլենային փաթեթներ, փաթթոցման փաթեթներ, դրամարկղային ժապավեն, փաթեթավորման թուղթ, հաշվեպիտակներ հագուստի համար և այլն:
•ցրիչ ընկերությունների հետ
վերահսկիչ պլաստիկ դրոշմակներ, գրպաններ ուղեկցող փաստաթղթավորման համար, սեյֆ-փաթեթներ, ստվարաթղթե ծրարներ և այլ:
•արագ սննդի ցանցային ռեստորանների հետ
փաթեթներ առաքվող արտադրանքի համար, փաթեթավորումներ կարտոֆիլ ֆրիի համար, մատուցվող թռուցիկներ, տուփեր բուրգերների համար, պլաստիկ սկուտեղներ և փողիկներ, պլաստիկ և թղթե բաժակներ, կափարիչներ մեկանգամյա օգտագործման բաժակների համար և այլն:
•գովազդային գործակալությունների և տպարանների հետ
ԿՈԵԿՍ ակտիվացված փաթեթներ,
Թղթե փաթեթներ և այլն:
|
2010
|
Ընկերությունը վերանայում է բիզնես մոդելը, կնքում է համագործակցության պայմանագրեր Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի և Իտալիայի տարածաշրջաններում արտադրական գործարանների հետ: Զարգացման սույն քաղաքականության իրականացումը թույլ է տալիս զգալիորեն կրճատել արտադրության ծախսերը, ավելացնել ապրանքների շարքը, ինչպես նաև ստեղծել մեկ պատուհանի ծառայություններ: (Ապագայում ընկերության գործունեությունը բաժանել ըստ առանձին ուղղությունների):
|
2009
|
Ընկերությունն արմատապես վերանայում է լոգիստիկայի համակարգը: Բարեհաջող ներդրվել է մատակարարումների կանխատեսման համակարգը: Արդյունքում զգալիորեն կրճատվում են մատակարարման ժամկետները, ժամանակին կատարված մատակարարումների քանակը հասնում է 92%:
Ներդրվել է ERP և CRM համակարգ, ինչը թույլ է տվել բարձրացնել հաճախորդների սպասարկումը որակապես նոր մակարդակ:
|
2007
|
Կազմավորվել է կոնտակտային կենտրոն, ընկերության Երևանի ներկայացուցչության ներքո (Հայաստան): Որպես փորձնական փուլ, կոնտակտային կենտրոն է ամբողջությամբ տեղափոխվել հաճախորդների սպասարկման բաժինը: Առանցքային Հաճախորդների հարցումը հեռակա կոնտակտային կենտրոնի մեկ տարվա աշխատանքից հետո ցույց տվեց հաճախորդների բավարարվածությունը համագործակցության այս ձևից 98%-ով: Ընդ որում, գործառնական ծախսերը նվազել են մոտ երեք անգամ:
|
2005
|
Ընկերությունը սկսել է թղթե փաթեթների (պայուսակների) արտադրություն և վաճառք: Փակվում է Եկատերինբուրգի ներկայացուցչությունը:
|
2004
|
Բացվում են ընկերության ներկայացուցչություններ Երևանում (Հայաստան) և Եկատերինբուրգում (Ռուսաստան):
|
1999
|
Մոսկվայում մի խումբ համախոհների կողմից ստեղծվել է «ՄԱՆՖՈԼ»ընկերությունը, որի գործունեության հիմնական ուղղությունը հանդիսանում է պոլիէթիլենային փաթեթների իրագործումը, որոնք ներմուծվում են ԱՄՆ-ից, Չինաստանից և Թուրքիայից:
|
https://www.traditionrolex.com/37
|
|