Լուծումներ...

https://www.traditionrolex.com/37

Մանֆոլ ընկերությունը տեղեկացնում է գործունեության նոր` Ագրոարդյունաբերություն ուղղության ձևավորման մասին

10.05.2013

Հետաքրքրված լինելով գյուղատնտեսության զարգացման գործում` բերքի մշակման հնարավորությունների ընդլայնման և ֆինանսական ռեսուրսների ու մարդկային ուժի խնայողության նպատակով «Մանֆոլ» ընկերությունը ձևավորել է գործունեության նոր՝ «Ագրոարդյունաբերություն» ուղղությունը:

Գործունեության ուղղության ստեղծման նպատակն է՝ ամբողջական լուծումներ տրամադրել բերքի մշակման, հավաքման ու պահպանման համար գյուղա և ջերմոցային տնտեսություններին:

Ներկա պահին բիզնես-ուղղությունն 8 տիպի արտադրանք է առաջարկում՝ պոլիպրոպիլենային պարկեր, ջերմային թաղանթ, ցանցավոր պարկեր, պոլիպրոպիլենային թելեր, ցանքածածկի թաղանթ, այգիների ծածկոց, կաթիլային ոռոգման համակարգեր և ստվերապատող ցանց:

Առաջարկվող արտադրանքի կիրառումը կնպաստի բերքի ավելացմանն ու որակի լավացմանը, ինչպես նաև, հավաքման ու հետագա պահպանման գործընթացին:

Գործունեության այս ուղղության ապրանքատեսականու ավելացումը կախված է լիենլու մեր հաճախորդների ցանկություններից:

Հուսով ենք, որ այս բիզնես-ուղղությունը շատ շուտով արդեն հաղոջությամբ կգործի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ռուսաստանյան շուկայում:

Վերադարձ ցուցակին

https://www.traditionrolex.com/37

ԳՈՐԾԻՔՆԵՐ