Լուծումներ...

«ՄԱՆՖՈԼ» ընկերությունը կմասնակցի POST-EXPO 2012-ին

07.09.2012


«ՄԱՆՖՈԼ» ընկերությունը, Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, կմասնակցի POST-EXPO 2012 ցուցահանդեսին, որը նվիրված է տպագրական, փոստային էքսպրես ճյուղի զարգացմանը և կանցկացվի Բրյուսելում (Բելգիա):

Փոստային տեխնոլոգիաների, սարքավորումների, ծառայությունների և նորարարությունների միջազգային համաժողովն ու ցուցահանդեսը տեղի կունենա 2012 թվականի սեպտեմբերի 16-ին: POST-EXPO տրամադրում է ամենալայն հնարավորությունները փոստային, առաքման և էքսպրես արդյունաբերական ձեռնարկություններին, որոնք կքննարկեն ընթացիկ հարցերն ու բիզնեսի ձևերի հարաբերությունները գլոբալ մասշտաբով:

POST-EXPO 2012-ը երեք օրերի ընթացքում միասին կհավաքի ղեկավարների, ավագ տնօրենների և մենեջերների, առանցքային անձանց, որոնք կայացնում են որոշումներ, մատակարարների և գնորդների ամբողջ աշխարհից փոստային, առաքման էքսպրես ճյուղի հետագա զարգացման մասին գաղափարների և տեղեկատվության փոխանակման համար:

POST-EXPO ցուցահանդեսներն ու համաժողովները հանդիսանում են համաշխարհային կարգի իրադարձություններ, որոնք ներգրավում են ավելի քան 3500 մասնակիցներ 85 երկրների պետական և մասնավոր առաքման ու փոստային ընկերություններից և ձեռնարկություններից, որոնք ներկայացվում են յուրաքանչյուր տարի:

Վերադարձ ցուցակին

ԳՈՐԾԻՔՆԵՐ