Լուծումներ...

«Մանֆոլ» ընկերությունը դարձավ ֆրանսիական Baguette and Co ընկերության երևանյան խանութ-սրճարանի մատակարարը

14.05.2015

Baguette and Co «Մանֆոլ» ընկերությունը, պայմանագիր կնքելով ֆրանսիական աշխարհահռչակ Baguette & Co ընկերության հետ՝ դարձավ նրա երևանյան նորաբաց խանութ-սրճարանի համար փաթեթավորման պարագաների ու սպասքի մատակարարը:
  • Baguette and Co
  • Baguette and Co
  • Baguette and Co
  • Baguette and Co

Համագործակցության շրջանակներում «Մանֆոլ» ընկերությունն իրականացնելու է մեկանգամյա օգտագործման փաթեթավորման հետևյալ պարագաների մատակարարում՝ բրենդավորված թղթե բաժակներ, տակդիրներ ու մանժետներ տաք ըմպելիքների համար, ինչպես նաև՝ կոկտեյլների համար նախատեսված պլաստիկ բաժակներ ու հատուկ աղցանի տարաներ: Փաթեթավորման պարագաների այս բազմազանությունն, անշուշտ, կօգնի խանութ-սրճարանում հարմարավետ ու արագ սպասարկում ապահովել:

Ամբողջ աշխարհում ճանաչում գտած Baguette & Co ընկերության ֆրանսիական ավանդական հացաբուլկեղենի խանութ-սրճարանը Երևանի կենտրոնում բացվել է բոլորովին վերջերս: Baguette & Co ընկերությունը խանութ-սրճարաններ ունի աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում`Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Լեհաստանում, Լիբանանում և այլն:

Վերադարձ ցուցակին

ԳՈՐԾԻՔՆԵՐ