Լուծումներ...

«Մանֆոլ» ընկերությունը փաթեթավորման նոր լուծումներ կներկայացնի RosUpack 2014 19-րդ միջազգային ցուցահանդեսին

27.05.2014



«Մանֆոլ» ընկերությունը` համընթաց շարժվելով ժամանակին ու պարբերաբար թարմացնելով ապրանքատեսականու շարքը, հիմնվելով հաճախորդների պահանջմունքների վրա RosUpack 2014 19-րդ միջազգային ցուցահանդեսին կներկայացնի փաթեթավորման նոր լուծումներ:

Նոր լուծումների շարքում են` սոսնձվող ու բացվող բարակ շերտով տարբեր չափսերի գաֆրոկարտոնե արկղեր ու փոքր չափսի ստվարաթղթե ծրարներ, որոնք իրենց մեջ համադրում են հարմարավետությունն ու ֆինանսների խնայողությունը:

Այս նորույթները հատկապես կհետաքրքրեն այն ընկերություններին, որոնք զբաղվում են փոստային առաքմամբ և այլ տեսակի փոխադրումներով, ինչպես նաև` ինտերնետ-խանութներին, բանկերին և այլն:

Բացի այդ, «Մանֆոլ» ընկերության նորույթների շարքում կներկայացվեն «Մայկա» տիպի բիոքայքայվող փաթեթներ, հյուսված պոլիպրոպիլենից պարկեր, նվերի և արդյունաբերական փաթեթավորում, պլասիկ արկղեր, ինքնասոսնձվող շերտագծերով ստվարաթղթե (կարտոնե) տուբուսներ և այլն:

RosUpack 2014 19-րդ միջազգային ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 17-ից 20-ը Մոսկվայում `«Կրոկուս Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոնում (Տաղավար 1):

«Մանֆոլ» ընկերության անձնակազմը ուրախ կլինի ողջունել բոլորին ցուցահանդեսի «Պատրաստի փաթեթավորում» բաժնում`՝ D543 ստենդի մոտ:

Վերադարձ ցուցակին

ԳՈՐԾԻՔՆԵՐ