Լուծումներ...

https://www.traditionrolex.com/37

Մանֆոլ ընկերությունը մասնակցեց RosUpack 2014 19-րդ միջազգային ցուցահանդեսին

03.07.2014


«Մանֆոլ» ընկերությունը մասնակցեց Մոսկվայում սեպտեմբերի 17-20-ը անցկացվող փաթեթավորման ոլորտի RosUpack 19-րդ միջազգային ցուցահանդեսին:




Այս տարի ցուցահանդեսին մասնակցեց 38 երկրներ ներկայացնող ավելի քան 700 կազմակերպություն: RosUpack 2014 ցուցահանդեսի այցելուների թվում էին նոր փաթեթավորման տեխնոլոգիաներով և սարքավորումների ձեռքբերմամբ հետաքրքրված բազմաթիվ մասնագետներ:




Ցուցահանդեսին «Մանֆոլ» ընկերությունը ներկայացրեց նոր ապրանքների լայն տեսականի, այդ թվում ` սոսնձվող ու բացվող բարակ շերտով տարբեր չափսերի գաֆրոկարտոնե արկղեր, փոքր չափսի ստվարաթղթե ծրարներ, «Մայկա» տիպի բիոքայքայվող փաթեթներ, հյուսված պոլիպրոպիլենից պարկեր, նվերի և արդյունաբերական փաթեթավորում, պլասիկ արկղեր, ինքնասոսնձվող շերտագծերով ստվարաթղթե (կարտոնե) տուբուսներ և այլն:




Ցուցահանդեսին մասնակցության շրջանակներում ընկերությունը նշեց իր15-ամյակը և նոր ու հետաքրքիր կապեր հաստատեց պոտենցիալ գործընկերների հետ:




Տարբեր թեմատիկ ցուցահանադեսներին կանոնավոր մասնակցությունը ընկերությանն օգնում է ոչ միայն ծանոթացնել սպառողներին նոր զարգացումների հետ, այլ առաջին հերթին ՝ բացահայտել հաճախորդների պահանջներն ու պարբերաբար ընդլայնել փաթեթավորման ապրանքատեսականին:

Ցուցահանդեսի մասին մանրամասն տեղեկությունը՝ RosUpack-ի պաշտոնական կայքում:

Վերադարձ ցուցակին

https://www.traditionrolex.com/37

ԳՈՐԾԻՔՆԵՐ