Դուք այստեղ եք: Գլխավոր > Ընկերության նորություններ
https://www.traditionrolex.com/37
«Մանֆոլ» ընկերությունը մասնակցեց PIR Expo 2014 –ի շրջանակներում անցկացվող «PIR. Ռեստորանային սարքավորումներ» ցուցահանդեսին
29.09.2014
«Մանֆոլ» ընկերության HoReCa-ի հետ աշխատող բաժինը մասնակցեց Մոսկվայում սեպտեմբերի 23-ից 26-ը PIR Expo 2014 –ի շրջանակներում անցկացվող «PIR. Ռեստորանային սարքավորումներ» ցուցահանդեսին: PIR միջազգային ցուցահանդեսը հանդիսանում է ռեստորանային ու հյուրընկալության ոլորտում անցկացվող խոշորագույն ցուցահանդեսներից մեկը: Ամեն տարի ցուցահանդես այցելում են ոլորտի ավելի քան 40 000 մասնագետներ, որոնց թվում են` ռեստորանների ու հյուրանոցների ղեկավար կազմի անդամներ ու սեփականատերեր:
Ցուցահանդեսին մասնակցությունը ընկերության համար հրաշալի հնարավորություն էր նոր ու հեռանկարային կապերի հաստատման, ինչպես նաև` նոր ծրագրերի ու ապրանքատեսականու ներկայացման համար, որը մեծ ուշադրության արժանացավ պոտենցիալ գործընկերների շրջանում:
Այցելուներին հատկապես հետաքրքրեց «Մանֆոլ» ընկերության կողմից առաջարկվող բրենդավորման նոր եղանակը ` կպչուն պիտակներով բրենդավորումը: Ներկայացված նոր տեսականու շարքից ուշադրության արժանացան հատկապես «Կոմբո» բաժակներն ու չինական սննդի համար նախատեսված փաթեթավորման պարագաները: