Դուք այստեղ եք: Գլխավոր > Ընկերության նորություններ
https://www.traditionrolex.com/37
«Մանֆոլ» ընկերությունը մասնակցեց «ArmProd EXPO 2014» ցուցահանդեսին
20.10.2014
«Մանֆոլ» ընկերությունը մասնակցեց «ArmProd EXPO 2014»13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որն անցկացվեց հոկտեմբերի 17-ից 19-ը «Երևան էքսպո» մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում:
Ցուցահանդեսին ընկերությունը ներկայացրեց ագրոարդյունաբերության համար նախատեսված փաթեթավորման պարագաներ, մասնավորապես ՝ ցանքածածկի թաղանթներ, եռաշերտ ջերմոցային թաղանթներ և կաթիլային ոռոգման համակարգ, ինչպես նաև՝ նոր ու արդյունավետ լուծումներ սննդի արդյունաբերության ոլորտի համար, արդյունաբերական փաթեթավորում հացամթերքի համար, պլաստիկ տարաներ կաթնամթերքի համար և այլն:
«Մանֆոլ» ընկերության տաղավար այցելեցին Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած հողասեփականատերեր, ինչպես նաև՝ ջերմոցային մշակաբույսերի աճեցման ոլորտում մասնագիտացված արտերկրյա գյուղատնտեսական արդյունաբերողներ: Ցուցահանդեսի ընթացքում ընկերությունը հետաքրքիր ու հեռանկարային կապեր հաստատեց պոտենցիալ գործընկերների հետ:
«ArmProd EXPO»-ն լայնածավալ միջոցառում է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ տարածաշրջանում: Այն ընդգրկում է ինչպես տեղական, այնպես էլ՝ արտասահմանյան արտադրողների: