Լուծումներ...


Պլաստիկ պլոմբեր

Պլաստիկ պլոմբերն ունիվերսալ կնքող սարքավորումներ են, որոնք հնարավորություն են տալիս կանխել փոխադրվող բեռների կամ այլ առարկաների չթույլատրված բացումը:

Յուրաքանչյուր պլոմբ ունի միայն իրեն հատուկ նույնականացման հատկանիշներ, որոնք ստանում է արտադրության փուլում: Դրանք են՝ ձևը, չափսը, գույնը, պիտակը, անհատական տառա-թվային կոդը, լոգոտիպը և այլն:

Պլաստիկ պլոմբերը լայն կիրառություն ունեն բանկերում և ինկասացիոն ծառայություններում, որտեղ օգտագործվում են դրամային պարկերի, գումարային պահոցների, ինկասացիոն պայուսակների և այլ առարկաների դրոշմավորման համար:

    Սեղմվող պլաստիկ պլոմբեր (MSS, MSR) Սեղմվող պլաստիկ պլոմբեր (MSS, MSR)

    Սեղմվող պլաստիկ պլոմբերն արտադրվում են բարձրորակ պոլիպրոպիլենից և լայն կիրառում ունեն այն դեպքերում, երբ ավանդական պլոմբերը չեն կարող օգտագործվել:

    Պլաստիկ համարային պլոմբեր (ÌÕ, MS, ML, MG, MY) Պլաստիկ համարային պլոմբեր (ÌÕ, MS, ML, MG, MY)

    Պլաստիկ համարային պլոմբերը պաշտպանիչ համակարգով օժտված մեկանգամյա օգտագործման պլոմբեր են, որոնք ապահովում են տարբեր բեռների հուսալի կնքումն ու ամբողջականության պահպանումը:

    Պլաստիկ պարկային պլոմբեր (MM, MB, MC) Պլաստիկ պարկային պլոմբեր (MM, MB, MC)

    Պարկային պլոմբերը մյուսներից տարբերվում են վերջույթի հարթ ձևի ու սեպերի առկայությամբ, որոնք ամուր մխրճվում են պարկի մեջ` բացառելով պտտման և սահեցման հնարավորությունը:

    Պլաստիկ պլոմբեր բազմանգամյա օգտագործման դրոշմվող պայուսակների համար Պլաստիկ պլոմբեր բազմանգամյա օգտագործման դրոշմվող պայուսակների համար

    Բազմանգամյա օգտագործման դրոշմվող պայուսակների և նույնականացման համարով ծրարների տպագրության համար նախատեսված պլաստիկ պլոմբերն ապահովում են լրացուցիչ պաշտպանություն պայուսակների չթույլատրված բացումից:

ԳՈՐԾԻՔՆԵՐ


Կարեն Մարտիրոսյան: բաժնի ղեկավար
Կարեն Մարտիրոսյան