Լուծումներ...

https://www.traditionrolex.com/37

Կրաֆտ թուղթ երկրորդական հումքից

  • Կրաֆտ թուղթ երկրորդական հումքից
  • Կրաֆտ թուղթ երկրորդական հումքից
  • Կրաֆտ թուղթ երկրորդական հումքից
Թուղթը, դա ծակոտկեն նյութի տեսակ է, որը բաղկացած է թելանման մազաթելերից (փայտանյութի զանգվածից և թաղանթանյութից), որոնք միմյանց միջև կապված են միասնական համակարգով, որի մեջ ավելացնում են սոսնձող նյութեր, ներկանյութեր և այլ հավելումներ:

Թուղթը, այդ թվում` Կրաֆտ թուղթը հիմնականում պատրաստվում է թաղանթանյութից:

Երկրորդական հումիքց Կրաֆթ-թուղթը պատրաստվում է հետ-սպառողական թափոններից` մակուլատուրայից:

Մակուլատուրան իրենից ներկայացնում է թղթե և ստվարաթղթե արտադրության թափոն, ինչպես նաև թղթից և ստվարաթղթից պատրաստված անպետք կամ խոտան արտադրանքը: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արտադրել թուղթ` օգտագործելով մակուլատուրան և թափոնների այլ տեսակները (տեքստիլ և թեթև արդյունաբերություն): Սկզբում մակուլատուրան անհրաժեշտ է լուծել հատուկ լուծույթի մեջ, որն ունի բավական բարձր ջերմաստիճան, իսկ այնուհետ ֆիլտրել պլաստիկական զանգվածի և մետաղի հնարավոր խառնուրդների հեռացման համար: Դրանից հետո, հատուկ քիմիկատների օգնությամբ հեռացվում է տպագրական ներկանյութը: Արդյունքում ստացված թափոնները (կարճ մազաթելերը, ներկանյութը) խտացվում և այրվում են: Իսկ մաքրումից հետո մնացած զանգվածից պատրաստվում է թուղթը: Որպեսզի երկրորդական թաղանթանյութից ստացված թուղթը լինի առավել նուրբ ու բարձր որակի, նրա մեջ ավելացնում են ոչ մեծ տոկոսով առաջնային թաղանթանյութ:

Մակուլատուրայից ստանալով մեզ բոլորիս անհրաժեշտ այդպիսի թուղթ, մարդիկ ոչ միայն պահպանում են անտառները, այլ նաև խնայում են ջուրն ու էներգիան: Իսկ դա նշանակում է, որ կրճատվում է վնասակար թափոնների քանակն ու նվազում է շրջակա միջավայրի ընդհանուր աղտոտվածությունը: Եթե մարդը մեծանում է այնպիսի հասարակության մեջ, որը հոգ է տանում շրջակա բնության մասին, ինչպես նաև գիտակցաբար և պատասխանատու է վերաբերվում բնապահպանությանն ու նրա խնդիրներին, ապա կարելի է չկասկածել, որ նա միշտ կպահպանի համապատասխան կանոնները:

Եվրոպական երկրների մեծամասնությունում, ինչպիսիք են Նորվեգիան, Գերմանիան, Կանադան, ԱՄՆ, Նիդերլանդները, փաթեթավորման թուղթը, հիգիենայի թղթե պարագաները, թերթերը, ամբողջությամբ արտադրվում են մակուլատուրայից և երկրորդական հումքից:

Երկրորդական հումքից պատրաստված Կրաֆտ-թուղթը պատրաստվում է հետսպառողական թափոններից, ինչը զգալիորեն իջեցնում է նրա արժեքը, իսկ դա նշանակում է նաև, որ դրանից արտադրված փաթեթները ևս ոչ թանկարժեք են:

Սովորական կրաֆտ թղթի և երկրորդական հումքից պատրաստված կրաֆտ թղթի միջև գնի տարբերությունը մոտ 20% է, այդպիսի թղթի խտությունը 115-120 գ/մ2 է, և գույնը հիմնականում շագանակագույն է:
Սակայն ոչ բարձր արժեքի դեպքում, դրանք ունեն շատ էլեգանտ տեսք, ինչը տվյալ նյութը դարձնում է առավել հանրահայտ:




https://www.traditionrolex.com/37

ԳՈՐԾԻՔՆԵՐ