Լուծումներ...

Բիոքայքայիչ փաթեթավորում բուսական հումքից

Պոլիմերային նյութերի համաշխարհային ծավալի մոտ 98%-ը արտադրվում է հանածո հումքից` նավթից, գազից, ածուխի վերամշակման արտադրանքից: Վաղ թե ուշ այդ պաշարները կավարտվեն: Ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների, նավթի պաշարները Ռուսաստանում դեռ կբավականացնեն ևս 22 տարի, Ղազախստանում` 40 տարի: Բայց ահա այլ երկրները, որոնք այդքան հարուստ չեն բնական ռեսուրսներով, արդեն այսօր ստիպված են մտածել իրենց ապագայի մասին: Այդ պատճառով նավթի և գազի գների աճը, դա օբյեկտիվ իրականություն է:
Բացի էներգակրիչների պաշարների սպառումից, էներգասպառման ռեսուրսների կառուցվածքի փոփոխության անհրաժեշտությունը թելադրվում է չափազանց տագնապալի կլիմայական փոփոխություններով, որոնք ակնհայտ կապված են մարդու գործունեության և բնական միջավայրի աճող աղտոտվածության հետ:
Բիոպոլիմերներն իրենցից ներկայացնում են սինթեզի արդյունք շաքարի, օսլայի, թաղանթանյութի, լիգնինի և բուսական յուղերի հիման վրա: Ըստ առկա հաշվարկների, բիոպոլիմերների կենսացիկլի ընթացքում (ստացումից մինչև ամբողջական քայքայումն աղբանոցում կամ այրումն իբրև վառելիք) գոյանում է զգալիորեն ավելի քիչ ածխաթթու գազ, քան նավթաքիմիական հումքից պլաստիկական զանգվածների դեպքում:
Պոլիմերների արտադրությունը բուսական հումքի հիման վրա, դա էներգիայի խնայողության ճանապարհն է: Օրինակ, պոլիէթիլենի համեմատ, բիոպլաստիկական զանգվածի յուրաքանչյուր տոննայի արտադրության ժամանակ խնայվում է 12-ից մինչև 40 ԳՋ էներգիայի ծախս: Բացի դրանից, բնական հումքից բիոքայքայիչ պլաստիկական զանգվածները թեթևացնում են պլաստիկական թափոնների թաղման, դակման խնդիրը, մասնավորապես, տարայի նյութերը, որոնք ունեն բավական կարճ կենսացիկլ և պարունակում են պինդ կենցաղային թափոնների զգալի մասը: ԱՄՆ-ում տարածված է “thinking outside the oil barrel” արտահայտությունը` մտածել նավթի բարրելի սահմաններից դուրս:
Բազմաթիվ մարդիկ պլաստիկ սպասքը, փաթեթները, մեկանգամյա օգտագործման սեղանի պարագաները զբոսախնջույքից հետո թողնում են բնության գրկում: Տվյալ դեպքում կարելի է հատկապես չանհանգստանալ այդպիսի աղբի հետագա ճակատագրի մասին: Չէ որ բավական է բիոպլաստիկ սպասքն ու տարաները թաղել հողի մեջ, և մի քանի շաբաթ անց ամեն ինչ բնականոն կերպով կվերածվի բուսահողի: Այդպես է նաև աղբանոցներում, բիոպլաստիկները քայքայվում են, վերածվելով արդյունաբերական բուսահողի և, հետևաբար, վերանում է թաղման և թափոնների օգտագործման խնդիրը:

ԲԻՈՔԱՅՔԱՅԻՉ ՊՈԼԻՄԵՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

• սովորական պոլիմերների նման, ստանդարտ սարքավորման միջոցով մշակման հնարավորությունը,
• թթվածնի, ջրային գոլորշու թողարկման ցածր արգելքը (օպտիմալ է սննդի փաթեթավորման բնագավառում օգտագործելու համար),
• արագ և ամբողջական քայքայում հատուկ ստեղծված կամ բնական պայմաններում,
• թափոնների օգտագործման խնդրի բացակայություն,
• անկախություն նավթաքիմիական հումքից,
• բուսական հումքով բիոքայքայիչ պոլիմերներն ունեն երկրորդական վերամշակման հնարավորություն, առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու:

ԳՈՐԾԻՔՆԵՐ