Լուծումներ...
|
||
Բիոքայքայիչ փաթեթավորում TDPA հավելումներովԲիոքայքայիչ փաթեթավորում TDPA հավելումներովEPI ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄEPI Environmental Technologies Inc. (EPI Group) ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին, գլխավոր գրասենյակը տեղակայված է Վանկուվեր քաղաքում (Կանադա), կան նաև խոշոր մասնաճյուղեր ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ասիական երկրներում: Ընկերությունն ունի մտավոր սեփականություն և արտոնագրեր ամբողջ աշխարհում: EPI տեխնոլոգիաներն աջակցվում են ԱՄՆ, Իտալիայի, Ֆրանսիայի և Անգլիայի առաջատար ինստիտուտների կողմից: EPI ընկերությանն են պատկանում գրեթե բոլոր հետազոտությունները պլաստիկական զանգվածների բիոքայքայման բնագավառում: Ընկերությունը հանդիսանում է առաջատար օքսո-բիոքայքայիչ տեխնոլոգիաներում: EPI ընկերության գործունեությունն է նաև հանդիսանում որակյալ պլաստիկ զանգվածների արտադրողների լիցենզավորումն ամբողջ աշխարհում: Ընկերության լիցենզիայով արտադրողները ձեռք են բերում EPI ընկերության արտադրության տեխնոլոգիաների օգտագործման իրավունք: Մասնավորապես, պլաստիկ զանգվածից սեփական քայքայիչ (և բիոքայքայիչ) արտադրանքի արտադրության համար: Աշխատելով այս բնագավառում համաշխարհային հայտնի գիտնականների հետ` EPI զարգացրել և ավարտել է TDPA հավելումների շղթան (որոնք ամբողջությամբ քայքայում են պլաստիկ հավելումները): Ինչ են TDPA հավելումները:TDPA հավելումները (օքսի-բիոքայքայիչ հավելումներ) թույլ են տալիս սովորական պոլիմերներին, որոնց բաղադրության մեջ նրանք մտնում են, անցնել բիոքայքայման պրոցես, բացի դրանից նրանք հանդիսանում են կատալիզատոր պոլիմերի մոլեկուլում ածխաջրային կապերի քայքայման և որոշակի “ծրագրավորված” ժամանակահատված անց դրանց օքսիդացման ռեակցիաների համար: Շատ կարևոր է նշել, որ հավելման առկայությունը ոչ մի կերպ չի փոխում բազային պոլիմերի և, բնականաբար, պատրաստի արտադրանքի հատկությունները: Հավելման կիրառմամբ պատաստված փաթեթավորումը կլինի նույնքան ամուր, լավ գունավորված, անհրաժեշտության դեպքում, թափանցիկ և այլն:Ինչպես է ընթանում բիոքայքայման պրոցեսը:Բիոքայքայման պրոցեսն ունի 2 փուլ.• 1-ին փուլում պլաստմասսան քայքայվում է օքսիդացման ճանապարհով հավելանյութի (հավելումների) հաշվին ջերմության, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ, • 2-րդ փուլում` միկրոօրգանիզմենրի ազդեցությամբ բնական պայմաններում: Ջերմություն (բարձր ջերմաստիճան), մեխանիկական ազդեցություն, լույս (ուլտրամանուշակագույն ճառագայթ):
Օքսիդացման և բիոքայքայման ողջ պրոցեսը տևում է 12-ից մինև 24 ամիս:
Որո±նք են բիոքայքայիչ պոլիմերների առավելությունները:• Ձեռնտու են պատրաստողների ու վերջնական օգտագործողների համար, ունեն շատ ցածր ինքնարժեք,• Ոչինչով չեն զիջում իրենց ամրությամբ և որակով այլընտրանքային արտադրանքին, • Պահպանում են պոլիէթիլենի բոլոր հատկությունները, • Սովորական պոլիէթիլենը դարձնում են էկոլոգիապես պատասխանատու, • Չեն աղտոտում շրջակա միջավայրը` նվազեցնելով աղտոտված տարածաշրջանների մակերեսը, • Ունեն երկրորդական վերամշակման հնարավորություն, առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու, • Ունեն արտադրանքի վերահսկվող կենսացիկլ (արտադրություն – օգտագործում - բիոքայքայում), • Արդյունավետ և անվտանգ են, ունեն հասանելիություն սննդամթերքների հետ շփվելու համար, հաստատված են առաջատար լաբորատորիաների և աշխարհի փորձարկման կենտրոնների վկայականներով, • Խրախուսված են Գիտնականների Միջազգային Կոլեգիայի (ISAB) և Պլաստմասսաների օքսո-բիոքայքայման ինստիտուտի կողմից (OPI), • Չունեն ոչ մի թունավոր և կողմնակի արդյունքներ, • Պահպանում է շրջակա միջավայրը ապագա սերունդների համար: Շրջակա միջավայրի աղտոտման խնդիրն ամենակարևորներից մեկն է այսօր: Եվ այդ կապակցությամբ, պոլիմերային թափոնների օգտագործման խնդիրը հատկապես սուր է: Ապրանքների մեծ մասն այսօր փաթեթավորվում է պոլիմերային փաթեթներով և այն ամենն, ինչը դառնում է անպետք, դուրս է բերվում աղբանոց, որտեղ մնում է երկար տարիներ (պոլիէթիլենի քայքայումը բնական պայմաններում տեղի է ունենում 100-200 տարվա ընթացքում): Պոլիմերային աղբի խնդիրը հատկապես սուր է խոշոր քաղաքներում: ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՕՔՍՈ-ԲԻՈՔԱՅՔԱՅԻՉ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ, ՈՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՌՈՒՑԵԼ ՁԵՐ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԲԻԶՆԵՍԸ |
ԳՈՐԾԻՔՆԵՐ |