Լուծումներ...

«Մանֆոլ» ընկերությունը կմասնակցի IFFF 2014 ցուցահանդեսին

04.02.2014





«Մանֆոլ» ընկերությունը կմասնակցի Մոսկվայում մարտի 4-6-ը անցկացվելիք Արագ սննդի ոլորտի IFFF 4-րդ միջազգային ցուցահանդեսին:







«Մանֆոլ» ընկերությունը` համընթաց շարժվելով արագ սննդի ոլորտի զարգացման բարձր տեմպին, պարբերաբար թարմացնում է ապրանքատեսականու շարքը` նոր ու օպտիմալ լուծումներ ներկայացնելով HoReCa ոլորտի ուղղությունների մեծ մասի համար:

Հիմնվելով ինչպես բրենդավորված, այնպես էլ ստանդարտ արտադրանքի նկատմամբ աճող պահանջարկի վրա, ընկերությունը IFFF ցուցահանդեսին կներկայացնի արագ սննդի կետերի համար նախատեսված ապրանքատեսականու նոր լայն ու կրեատիվ շարքը:

«Մանֆոլ» ընկերության HoReCa-ի հետ աշխատող բաժինը ստեղծվել է 3 տարի առաջ և այսօրվա դրությամբ հանդիսանում է ընկերության հեռանկարային ուղղություններից մեկը: Այս տարիների ընթացքում զգալիորեն մեծացել է ներկայացվող ապրանքատեսականին, ինչի շնորհիվ ստաբիլ կերպով աճում է նաև մշտական հաճախորդների թիվը:

«Մանֆոլ» ընկերությունը բազմիցս մասնակցել է ռուսաստանյան և միջազգային տարբեր ցուցահանդեսների:

IFFF ցուցահանդեսը հանդիսանում է արագ սննդի ոլորտում անցկացվող ամենահայտնի ցուցահանդեսներից մեկը և իր հարկի տակ է հավաքում բազմաթիվ խոշոր կազմակերպությունների:

Ուրախ կլինենք ողջունել Ձեզ À303 ստենդի մոտ (տաղավար 2, «Կրոկուս Էքսպո» ՄՑԿ):
Ցուցահանդեսի մասին մանրամասն տեղեկությունը` IFFF -ի պաշտոնական կայքում:


Վերադարձ ցուցակին

ԳՈՐԾԻՔՆԵՐ