Լուծումներ...

«Մանֆոլ» ընկերությունը կմասնակցի ամենամյա PIR Expo 2014 ցուցահանդեսին

15.09.2014

«Մանֆոլ» ընկերությունը կմասնակցի Մոսկվայում սեպտեմբերի 23-26-ը PIR Expo 2014–ի շրջանակներում անցկացվելիք «PIR. Ռեստորանային սարքավորումներ» ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին ընկերությունը կներկայացնի սկզբունքային նոր լուծումներ HoReCa-ի ոլորտում փաթեթավորման բրենդավորման համար, ինչպես նաև՝ կծանոթացնի նոր ապրանքատեսականու հետ:

«Մանֆոլ» ընկերության HoReCa-ի հետ աշխատող բաժինը ստեղծվել է 3 տարի առաջ և այսօրվա դրությամբ հանդիսանում է ընկերության հեռանկարային ուղղություններից մեկը: Այս տարիների ընթացքում զգալիորեն մեծացել է ներկայացվող ապրանքատեսականին, ինչի շնորհիվ ստաբիլ կերպով աճում է նաև մշտական հաճախորդների թիվը:

PIR միջազգային ցուցահանդեսը հանդիսանում է ռեստորանային ու հյուրընկալության ոլորտում անցկացվող խոշորագույն ցուցահանդեսներից մեկը: Ցուցահանդես այցելում են ոլորտի ավելի քան 40 000 մասնագետներ, որոնց թվում են` ռեստորանների ու հյուրանոցների ղեկավար կազմի անդամներ ու սեփականատերեր:

«PIR. Ռեստորանային սարքավորումներ» ցուցահանդեսը Ռուսաստանում HoReCa ոլորտի մասնագետների համար անցկացվող ամենակարևոր ցուցահանդեսն է: Ամեն տարի ցուցահանդեսը ներկայացնում է ռեստորանների համար նախատեսված լայնածավալ սարքավորումների շարքի, մասնագիտացված սպասքի ու խոհանոցային կահույքի տեղական ու արտասահմանյան գլխավոր արտադրողներին ու ներկրողներին: Այն հանդիսանում է HoReCa ուղղության 5 ցուցահանդեսները միավորող PIR Expo գլոբալ պրոյեկտի մի մասը:

Ուրախ կլինենք ողջունել բոլորին «PIR. Ռեստորանային սարքավորումներ» ցուցահանդեսին սեպտեմբերի 23-26 «Կրոկուս Էքսպո»-ի 14 սրահում:

Վերադարձ ցուցակին

ԳՈՐԾԻՔՆԵՐ