Լուծումներ...

«ՄԱՆՖՈԼ» ընկերությունը կմասնակցի ամենամյա «ArmProd EXPO 2014» ցուցահանդեսին

09.10.2014

ArmProd EXPO 2014
«ՄԱՆՖՈԼ» ընկերությունը կմասնակցի «ArmProd EXPO 2014» 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որն անցկացվելու է հոկտեմբերի 17-ից 19-ը «Երևան էքսպո» մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում:

Ցուցահանդեսին ընկերությունը կներկայացնի ագրոարդյունաբերության համար նախատեսված փաթեթավորման պարագաներ, ինչպես նաև՝ նոր ու արդյունավետ լուծումներ սննդի արդյունաբերության ոլորտի համար:

«ArmProd EXPO»-ն լայնածավալ միջոցառում է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ տարածաշրջանում: Այն ընդգրկում է ինչպես տեղական, այնպես էլ՝ արտասահմանյան արտադրողների:

«ՄԱՆՖՈԼ» ընկերությունը 1999 թվականից մասնագիտացած է ստանդարտ և պատվերով փաթեթավորման արտադրանքի արտադրության և առաքման հարցում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի տարածքում: Ընկերությունն առաջարկում է փաթեթավորման օպտիմալ լուծումներ մանրածախ առևտրի ցանցային խանութների, փոստային և ցրիչ ընկերությունների, HoReCa ոլորտի, ագրոարդյունաբերության ու սննդի արդյունաբերության ոլորտի, ավտոսրահների, ինչպես նաև՝ գովազդային գործակալությունների և տպարանների համար:

Վերադարձ ցուցակին

ԳՈՐԾԻՔՆԵՐ